Օգոստոսի 26-28-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեդիայի Րիկսդագի ղեկավար Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Պատվիրակության կազմում են նաև խորհրդարանի փոխխոսնակները և բոլոր խմբակցությունների ղեկավարները:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, ՆՍՕՏՏ Գարեգին 2-րդի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկաման խմբի անդամների հետ: