«Ի սկզբանե պարզ էր, որ գրեթե շանս չկա, որ այս տարի Ստամբուլյան կոնվենցիան հասնի Ազգային ժողով», այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց, որ նախարարությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար և պատասխան կստանա հոկտեմբեր ամսին։
«Մինչև Վենետիկի հանձնաժողովից ստանանք կարծիքը, կառավարությունում կրկին քննարկենք ու ուղարկենք Սահմանադրական դատարան, բավականին ժամանակ կանցնի», ասաց Բադասյանը։
Նախարարն ընդգծեց, որ կոնվենցիայի հարցն արդեն սպառված է, քանի որ բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն արդեն հնչել են։