Միջուկային գործարքով նախատեսված հանձնառությունները կրճատելու եւ իրենց խոստումների կատարմանը վերադառնալու համար համաձայնագրի մնացած մասնակիցներին երկամսյա ժամկետ տալու Իրանի նախաձեռնությունը հնարավորություն Է տալիս խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով: Օգոստոսի 26-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուանին:
«Ինչու՞ ենք մենք դա անում: Որպեսզի հնարավորություն տանք դվիանագիտությանը, քաղաքական գործընթացին եւ բանակցություններին»,- ասել Է Ռոուհանին՝ մեկնաբանելով Թեհրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված պարտավորությունների կրճատումը եւ համաձայնագրի մյուս մասնակիցներին երկամսյա ժամկետի տրամադրումը: Ըստ որում, ինչպես նշվում Է Իրանի նախագահի պաշտոնական կայքում, նա ընդգծել Է, որ «մեկ տարի առաջ Թեհրանի դեմ սահմանվել են ամենախիստ տնտեսական պատժամիջոցները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: