Լուրեր
Եթե բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի, նշանակում է՝ վնաս չկա. Իվանյանը՝ Ամուլսարի շահագործման մասին
  • 13:01
  • 2019-08-26
  • Դիտումներ՝ *

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը մամուլի ասուլիս է հրավիրել ու ներկայացրել հանքի շահագործման դեպքում շրջակա միջավայրի աղտոտման վերաբերյալ պարզաբանումներ: Նա շեշտել է, որ պետք է կանխվեն հնարավոր վնասները: Եթե մեղմման միջոցները կիրառվեն, հանքի շահագործումը բացասական հետևանքների չի հանգեցնի:

«Մեղմման միջոցները, որ ներկայացրել է «Լիդիան» ընկերությունը, փորձագետների կողմից գնահատվել են ողջամիտ, միաժամանակ առաջարկվել են լրացուցիչ միջոցառումներ: Եթե բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի, նշանակում է՝ վնաս չկա: Վարույթն իրականացնող մարմինը «Լիդիան»-ի» պարզաբանումները, հիմնավորումներն ու փաստարկները վերլուծել է քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների համակցության մեջ և եկել  եզրահանգումների»,-ասաց Իվանյանը:

  • Դիտումներ՝ *