Thursday, 25 04 2024
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին

Վարչապետն ու ամբողջ կառավարությունը զբաղված են «Լիդիանի» լոբբինգով, իսկ տնտեսական բարեփոխումներին հերթ չի հասնում

Հայկական դեղձով բեռնված «Սպայկա» ընկերության մեքենաները քանի օր է՝ արգելափակված են Վերին Լարսի անցակետում: Ռուս մաքսավորները որոշել են մաքսային զննում իրականացնել՝ այն դեպքում, երբ մաքսակետը չունի մրգերի, բանջարեղենի, սննդամթերքի պահպանման համար սահմանված ջերմաստիճանային ռեժիմով ապահովված տարածք, ինչի հետևանքով առաջանում է ռեալ վտանգ, որ զննվող գյուղմթերքը կկորցնի իր որակական հատկանիշները, չի բացառվում անգամ՝ շուկա հանելու պիտանելիությունը: Կորուստներից խուսափելու նպատակով ընկերությունը պայմանագիր է կնքել նման ջերմաստիճանային ռեժիմ ապահովելու հնարավորություն ունեցող՝ Վլադիկավկազում գտնվող պահեստի հետ և դիմել է հյուսիսօսական մաքսավորներին՝ զննումն այնտեղ իրականացնելու թույլտվության նպատակով: Ռուսները դա էլ են ձգձգում՝ այն դեպքում, երբ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով սննդամթերքի մաքսային գործընթացները պետք է իրականացվեն առաջնահերթ: Նման շինծու քաշքշուկների հետևանքով ռիսկային վիճակ է ստեղծվել մաքսակետում արգելափակված շուրջ 200 տոննա դեղձի հետագա պիտանելիության առումով (վերջին պահին տեղեկացանք, որ այնուամենայնիվ մեքենաները զննել են ու այս պահին արդեն անցակետում չեն):

Տեղի ունեցողը հաստատ մաքսավորների կամայականության դրսևորում չէ ու կարող է լրջորեն խաթարել ՀՀ-ից ՌԴ արտահանվող գյուղմթերքի հետագա գործընթացը: Հայկական թարմ ու մշակված գյուղմթերքի և սպիրտային խմիչքների՝ ռուսական շուկա արտահանման խնդիրը տասնամյակներ ի վեր հզոր մահակ է ռուսների ձեռքին, որ ելնելով անհրաժեշտությունից՝ պարբերաբար կիրառում են Հայաստանի դեմ ամենատարբեր դրսևորումներով՝ ի պատասխան «ՀՀ-ի կողմից կատարված հակառուսական ինչ-որ քայլի»: Դրանցից «ամենաանմեղը» ձյան հետևանքով ճանապարհի փակումն է, կամ ձյան պատճառով լեռան որևէ հատվածում փլուզումը, որ երբեմն շաբաթներ է տևում:

Մեքենաների կուտակումների պատճառով մեր մթերք տեղափոխող բեռնատարները սննդի համար անթույլատրելի երկար ժամանակով «մեխվում են» ռուս-վրացական սահմանին: Այս անգամ ռուսական կողմի «դժգոհությունը» Հայաստանի իշխանություններից ավելի ընդգծված է, որովհետև ռուսները, այլևայլությունների չդիմելով, ամենակոպիտ ձևով՝ լաբորատոր ստուգման պատրվակով արգելում են հայկական մեքենաների մուտքը ՌԴ տարածք: Եվս երկու-երեք օր, և անկախ ամեն ինչից՝ միրգը սկսելու է որակազրկվել, ընկերությունը չի կարողանալու ապրանքը ժամանակին հասցնել պատվիրատուին ու, բեռի կորստից բացի, ստիպված է լինելու տույժ ու տուգանքներ մուծել:

Վերջին տասնամյակում Հայաստանի բոլոր կառավարությունները հարցի լուծման ուղիներ են փնտրել ու փնտրում: Բայց ոչ թե ռուսական շուկային այլընտրանք գտնելու կամ որոշակի քանակություն այլ շուկայում իրացնելու տարբերակով, որն, իհարկե, դժվար է՝ բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, այլ Լարսին այլընտրանքային ճանապարհի փնտրտուքի առումով: Այդուհանդերձ, այդպես էլ այլընտրանքային շուկաների առկայությունը մեզ համար ռազմավարական առաջնահերթություն չի դառնում, և մեր գործարար արտահանողները տարին մի քանի անգամ կայուն պարբերականությամբ զգում են ռուսական մահակի ուժը:

Պետական մակարդակով հայկական մրգի արտահանման շուկայի դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականում երբեք ոչինչ չի արվել: Եթե ինչ-որ բան արվել է, ապա գործարար աշխարհի կողմից, իրենց ջանքերով: Իսկ եթե կառավարության կամ դեսպանությունների մակարդակով ինչ-որ բան արվել է, ապա կոնկրետ, հստակ մարդկանց շահերին ծառայեցնելու նպատակով: Ժամանակին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց դեսպաններին խստագույնս զբաղվել նաև հայկական արտադրանքի իրացման խնդիրներով: Ավելի ուշ վերոնշյալ նպատակով առաջարկվեց դեսպանատներում ունենալ տնտեսական կցորդներ: Արդյունքները, հասկանալիորեն, երկրի համար զրոյական էին:

Հիմա՝ հեղափոխությունից հետո, երբ երկրում իրավիճակ է փոխվել, տրամաբանական է, որ այս ոլորտում էլ մոտեցումների փոփոխություն նկատվեր, ռազմավարություն մշակվեր կամ գոնե առաջին փուլի համար քայլերի հաջորդականություն սահմանվեր: Ցավոք, միակ փոփոխությունը, որ նկատվում է նույն ՌԴ-ի մեր դեսպանության գործունեության մեջ, այստեղ ընթացող արդեն չթաքցրած գզվռտոցն է՝ նորերի ու հների միջև տարածքներ, ազդեցության ոլորտներ, հավանաբար բիզնեսներ կիսելու առումով:

Մոսկվայում ՀՀ դեսպանությունից կամ ներկայացուցչությունից Երևան այցելած անձով անմիջապես հասկացվում է, թե հաջորդիվ ում դեմ ուղղված ինչ նյութեր են հրապարակվելու հայկական մամուլում: Հարցը հասել է այնտեղ, որ ռուսական լրատվամիջոցներն են պարբերաբար անդրադառնում մոսկվահայ պետական գործիչների անհասկանալի պահվածքներին: Այդ մասին այնքան է գրվել տեղական մամուլում, գզվռտոցը այն մակարդակի է հասել, որ զարմանալի կլինի, եթե հանրապետության վարչապետը տեղյակ չլինի: Հասկանալի է, որ այդքանից հետո, նման «գերծանրաբեռնվածության» պայմաններում, երբ խեղճ պաշտոնյաները չեն կարողանում Մոսկվայում ՀՀ-ի «ունեցած տարածքներն ըստ պաշտոնների հասանելիության վերաբաժանել», նրանք ժամանակ չունեն ինչ-որ գյուղմթերքների արտահանումներով զբաղվել, լոբբինգ անել, «ռուսների հետ հարցեր պարզաբանել, լեզու գտնել»:

Մյուս կողմից էլ՝ ավելի բարվոք չէ իրավիճակը հայաստանյան զարգացումների առումով: Այստեղ արդեն տարիուկես տևող պետական հաստատություններում ընթացող բարեփոխումները ոչ մի կերպ չեն ավարտվում: Մինչ օրս նախարարությունները վերջնականապես չեն կազմավորվել, էկոնոմիկայի վերածված գյուղնախարարությունը բուսաբուծության գծով փոխնախարար կամ գոնե, ինչպես խոստանում էին, մասնագետ խորհրդական չունի: Եվ բոլորովին էլ զարմանալի չէ, որ ոլորտում ավելի քան մեկ տարի է՝ 8-9%-անոց անկում է, որը շարունակվելու դեպքում շղթայաբար փոխանցվելու է գյուղմթերքի արտահանման ոլորտին: Տարիներով կարտոֆիլ արտահանող երկիրը վերածվել է կարտոֆիլ ներմուծողի: Այս ձմռանն ու գարնանը մեր արտադրողներն ու արտահանողները լուրջ խնդիրներ ունեցան ռուսական շուկայում խաղողի և խնձորի իրացման առումով:

Զարգացումները գնալով խորանում են: Ռուսաստանն ունի իր հստակ շահերը և հետամուտ է դրանց, որոնք արդեն ավելի հաճախ են հակասում Հայաստանի շահերին: Հետևաբար Հայաստանն էլ պետք է մտածի իր շահերի ու դրանց առաջմղման ուղղությամբ: Բայց պարզվում է, որ թավշյա հեղափոխությունը չի ավարտվել, ու առայժմ կառավարությունը նման երկրորդական խնդիրներով զբաղվելու ժամանակ չունի: Վարչապետն ու իր թիմը զբաղված են վեթինգով, «Լիդիանի» լոբբինգով, «Իմ քայլը Աբովյանի կամ Գավառի մարզին» «իմ քայլի» ինչ-որ անհասկանալի ժողովներով ու գովազդներով, մինչդեռ առաջնահերթ տնտեսական բարեփոխումներին, որ վարչապետը հայտարարեց որպես տնտեսական հեղափոխություն, այդպես էլ հերթ չի հասնում՝ ամենայն հավանականությամբ ծրագրերի ու դրանք իրականացնողների բացակայության պատճառով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում