Thursday, 28 03 2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը

«Քաղաքական դադարը» խիստ հարաբերական է. Արցախի նախագահի խորհրդական

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Պարոն Աբրահամյան, վերջին մեկ տարում ներքաղաքական իրադարձություններն Արցախում հաճախակի ակտիվ բնույթ են կրում: Ինչպիսի՞ն է այս փուլում ներքաղաքական վիճակը, ի՞նչ նոր իրադարձություններ են սպասվում:

– Վերջին մեկ տարվա ընթացքում իրադարձություններն Արցախում զարգանում են 2020 թվականին սպասվող համապետական ընտրությունների տրամաբանության մեջ: Ակտիվ քաղաքական գործընթացները հիմնականում դրանով են պայմանավորված:

Ներկայումս Արցախում ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանն է, մեծ թվով համայնքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, ակտիվ քարոզարշավ է ընթանում:

Ընտրությունների համատեքստում շատ է խոսվում Արցախում օրինական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Ավելին՝ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 33 մլն դրամ գումար հատկացրեց երկու կազմակերպությունների, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու Արցախում:

– Անկեղծորեն զարմացած եմ, որ մի շարք դեպքերում շահարկվում է Արցախում կայացած նախորդ ընտրությունների օրինականության հարցը կամ միտումնավոր փորձ է կատարվում հարցականի տակ դնել առաջիկայում սպասվող ընտրական գործընթացները: Այս թեմայի շուրջ վերջին շրջանում նաև ոչ կոռեկտ ձևակերպումների եմ հանդիպում:

Այն մարդիկ, ուժերը, որոնք կարծում են, որ մինչ այս պահը Արցախում կայացած ընտրությունները խնդիր են ունեցել օրինականության հետ, կա՛մ չեն ճանաչում Արցախը, կա՛մ նվազագույնը ծանոթ չեն վերջին տասնամյակների արցախյան անցուդարձին:

Արցախի իշխանությունն օրինական ընտրությունների անցկացման առաջին շահագրգիռ կողմն է, դրա պատասխանատուն և այս տարիների ընթացքում կամք ու վճռականություն է դրսևորել բոլոր մակարդակի ընտրությունների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

Ինչպիսի՞ն է այս պահին ՏԻՄ ընտրությունների ընթացքը:

– Գործընթացներն իրենց հունով են ընթանում, առանձնապես խնդիրներ չկան: Ձևավորված միջավայրը թույլ է տալիս պնդելու, որ դրանք սահուն ընթացք կունենան:

Նախագահական ընտրություններին դեռ 7 ամիս ժամանակ կա, սակայն հիմնական թեկնածուները կարծես հայտնի են: Այս շրջանում քաղաքական ուժերը դադարի փուլում են, արդյոք սպասելի՞ է, որ թեժ իրադարձություններ ունենանք Արցախում:

– Օրենքով սահմանված կարգով առաջադրվելու իրավունք ունեցող և մինչ այժմ իրենց մտադրությունների մասին հայտնած թեկնածուները երկար տարիներ մի թիմում աշխատել են, կա ձևավորված աշխատանքային, գործընկերային մթնոլորտ, հարգանք:

Այս պարագայում կարծել, թե ինչ-որ մեկը կարող է գնալ այնպիսի քայլերի, ինչը կթեժացնի իրավիճակը, մի տեսակ անհավատալի է: Էլ չեմ ասում, որ Բակո Սահակյանը եղել և մնում է մեր երկրում կայունության ու հավասարակշռության ապահովման թիվ մեկ շահագրգիռ կողմը, և ցանկացած գործընթաց, ինչը կարող է վտանգ առաջացնել դրա ապահովման համար, նախագահն օրենքով ամրագրված իր լիազորությունների շրջանակներում այդ ռիսկերը կչեզոքացնի:

Ինչ վերաբերում է «քաղաքական դադարին», ապա դա խիստ հարաբերական է: Ընտրություններին ընդառաջ՝ յուրաքանչյուրն իր ռազմավարությունն է կառուցում, թիմերը վերակառուցում, լուսաբանվող ու չլուսաբանվող հանդիպումներն անցկացնում:

Արցախում բոլորը բոլորին լավ գիտեն, այստեղ կուլիսային խարդավանքները, ինտրիգները, «դավադրապաշտական գործողությունները», բռնությունները չեն աշխատում: Ով սա լավ չի հասկանում, շատ ավելի վատ՝ միանգամից ձախողվելու է, էլ չեմ ասում, որ լուրջ խնդիր է ունենալու իրավապահ մարմինների հետ:

Ինչևէ, ես հույս ունեմ, որ մենք այս փուլը ևս պատվով կհաղթահարենք՝ ապահովելով քաղաքական գործընթացների սահունությունն ու տրամաբանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում