«Բազմիցս ասել ենք, որ վուլգար եղանակով վեթինգ չի իրականացվելու, չի իրականացվելու հակասահմանադրական եղանակով: Մենք փորձում ենք գտնել լուծումներ և այդ լուծումներին իրավական տեսք տալ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով՝ եթե մենք ուզում ենք ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատարաններ, ապա պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկել, որ այդ փոփոխությունները լինեն հարատև: