Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտի» կազմը համալրել են ևս 3 նորեկներ:
Մեր թիմ է վերադարձել փորձառու կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ով պայմանագիր էր ստորագրել Սերբիայի Բարձրագույն խմբի «Պրոլետեր» ակումբի հետ, սակայն ընտանեկան պատճառներով վերադարձել է հայրենիք և կրկին համալրել է հարազատ ակումբի շարքերը:
«Փյունիկից» «Ալաշկերտ» է տեղափոխվել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին դարպասապահ, ազգային հավաքականի 25-ամյա թեկնածու Գոռ Մանուկյանը:
23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Ավագյանի նախորդ ակումբը նույնպես «Փյունիկն» էր: Մինչ այդ նա հանդես է եկել «Բանանցում» և «Արցախում»: