Աբխազիայի նախագահի թեկնածուներ՝ հանրապետության գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան եւ «Ամցահարա» ընդիմադիր կուսակցության նախագահ Ալխաս Կվիցինիան անցել են երկրորդ փուլ: Այդ մասին օգոստոսի 26-ին ՏԱՍՍ-ին հայտնել են հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
Երկրորդ փուլը, տեղական օրենսդրության համաձայն՝ պետք Է անցկացվի երկու շաբաթվա ընթացքում:
«Երկրորդ փուլի արդյունքների վերաբերյալ մենք առայժմ ոչ մի թիվ չենք հրապարակել: Մենք որոշել են երկու առաջատարներին, լինելու Է երկրորդ փուլ: Երկրորդ փուլ են անցել Խաջիմբան եւ Կվիցինիան»,- ասել Է ԿԸՀ-ի նախագահ Թամազ Գոգիան եւ հավելել, որ քվեարկության նախնական արդյունքները կհրապարակվեն Մոսկվայի ժամանակով 11:00-ից ոչ շուտ: