National Interest ամերիկյան պարբերականը Կալաշնիկովի գնդացիրը աշխարհի լավագույն շարժական գնդացիր է անվանել։
Նշվում է, որ այն ամենաթեթև՝ 7․5 կգ կշռող շարժական գնդացիրն է։ Այն նաև հուսալի է և երկար ժամանակ կարելի է օգտագործել։
Գնդացիրը հանրաճանաչ է Արևմուտքում՝ մասնավոր հսկիչների շրջանում։
Երկրորդ տեղում բելգիական FN MAG 58-ն է։ Այն կշռում է 12 կգ։ Երրորդ հորիզոնականում է գերմանական MG3 գնդացիրը։ Չորրորդ և հինգերորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են հարավկորեական Vektor SS-77-ը և իսրայելական IMI Negev 5.56-ը։