Մինչ նախագահ ամուսինները G7 գագաթնաժողովի շրջանակում վճռում են աշխարհի ճակատագիրը, նրանց կանայք վայելում են բարձրաշխարհիկ կյանքը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, առաջնորդների կանանց հրավիրել է գաստրոնոմիական զբոսանքի՝ Բիարիցի մերձակայքում գտնվող Էսպելետա ֆրանսիական ավանդական փոքրիկ գյուղում։
Առաջին տիկնանց խումբը զբոսնել է գեղեցիկ վայրերում և ուրախությամբ լուսանկարվել տեղի փռի և փոքրիկ խանութների ֆոնին։
Բրիջիթ Մակրոնը վառ կարմիր կարճ զգեստով էր։ Մելանյա Թրամփը շատ էլեգանտ տեսք ուներ․ նա երկար ճերմակ զգեստով էր և համապատասխան երանգի կոշիկներով։