ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը պատասխանել է Դոնալդ Թրամփին՝ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնին համբուրելու համար, հաղորդում է BFM-ը։
Նշվում է, որ գագաթնաժողովի երկրորդ օրն ամփոփող ֆոըոշարքի համար G7 առաջնորդների մոտ հրավիրվել են նրանց կանայք։
Մինչ ԱՄՆ նախագահը համբույրներ է փոխանակել Ֆրանսիայի նախագահի կնոջ հետ, Մելանյա Թրամփը դիմել է աջ կողմում կանգնած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին։
Կանադայի ներկայացուցիչը և ԱՄՆ առաջին տիկինը միմյանց այտերին համբույրներով են փոխանակվել։ Դրանից հետո Թրամփը շտապել է բռնել կնոջ ձեռքը։