ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ազգային անվտանգության հարցերով պաշտոնյաների հետ մի քանի անգամ քննարկել է փոթորիկների դեմ պայքարում միջուկային ռումբերի օգտագործումը։ Այս մասին հաղորդում է Axios-ը։
Նշվում է, որ այդ մասին լսելով՝ աշխատակիցները ցնցվել են։
«Դրանք սկսում են ձևավորվել Աֆրիկայի առափնյա շրջանում, իսկ երբ տեղաշարժվում են Ատլանտիկայով, մենք փոթորկի աչքին միջուկային ռումբ ենք նետում, և այն չեզոքացնում է այդ երևույթը։ Ինչու՞ մենք չենք կարող դա անել»,-աղբյուրի խոսքով՝ ասել է Թրամփը։