Օգոստոսի 26-ին Իսրայելի բանակը Լիբանանում անօդաչուների միջոցով հարվածել է Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատ խմբավորման դիրքերին, հաղորդում է An Nahar պարբերականը։
Նշվում է, որ հարձակման են ենթարկվել Լիբանանի արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին գտնվող Զահլա քաղաքի մերձակայքում գտնվող դիրքերը։
«Հըզբոլլահ»-ի դաշնակից խմբավորման ներկայացուցիչը հայտարարել է, որ իսրայելական անօդաչուներն առնվազն 3 հարված են հասցրել։
Նրա խոսքով՝ տուժածներ չկան, միայն նյութական վնաս է հասցվել։