Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, համբուրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ G7 գագաթնաժողովի երկրորդ օրվա ավարտին հաջորդած ֆոտոշարքի նկարահանման ժամանակ: Հեռարձակումը վարել է BFM հեռուստաալիքը:
Նշվում է, որ ֆոտոշարքի նկարահանումների ավարտից հետո գագաթնաժողովին մասնակցող մի շարք պետությունների ներկայացուցիչներին են մոտեցել իրենց կյանքի ուղեկիցները:
Իրար կողքի կանգնած Թրամփի և Մակրոնի միջև հայտնվել է Ֆրանսիայի առաջնորդի կինը, իսկ ԱՄՆ նախագահի մյուս կողմում՝ նրա կինը՝ Մելանյա Թրամփը:
Հստակեցվում է, որ մի քանի րոպե անց Թրամփը Բրիջիտ Մակրոնին մատով ցույց է տվել իր այտը: Դրանից հետո Ֆրանսիայի նախագահի կինը համբուրել է Սպիտակ տան ղեկավարին: Թրամփը փոխադարձել է համբույրը:
ԱՄՆ առաջին տիկինը այս ամենին հետևել է տխուր հայացքով: