Ջրցանների օգնությամբ ոստիկանությունը ցուցարարներին դուրս է մղել ճանապարհից, որի վրա նրանք բարիկադներ էին կառուցել: Ցուցարարներն ուժայինների ուղղությամբ աղյուսներ և մոլոտովյան կոկտեյլներ են նետել:
Ինչպես հաղորդում է South China Morning Post-ը, հոնկոնգյան ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ առաջին անգամ ջրցաններ է կիրառել Ցուեն Վան շրջանում:
Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ դատապարտել է ճանապարհների արգելափակումը: «Նրանք մայթերից հանել են աղյուսները, դա սպառնում է մարդկանց և ոստիկանության անվտանգությանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Բողոքի ալիքը Հոնկոնգում շարունակվում է հունիսի կեսերից: Հանրահավաքները սկսվել են օրինագծի պատճառով, որով նախատեսվում էր փոփոխություններ կատարել արտահանձնման մասին օրենքում, որը թույլ կտար կասկածյալներին արտահանձնել Չինաստանին, բայց հետագայում վերածվեց հակակառավարական շարժման:
Water cannons have arrived on site in Tsuen Wan. Protesters are retreating https://t.co/yIVtMHNLAE #HongKongProtests pic.twitter.com/qjeAPX4ZwL
— SCMP Hong Kong (@SCMPHongKong) August 25, 2019