«Քաղաքը սկսել է շնչել, քաղաքը սկսել է ժպտալ, քաղաքը սկսել է ապրել և դեռ ապագային միտված ծրագրեր կան, որպեսզի ավելի լավ լինի քաղաքի վիճակը, և ոչ միայն Գյումրիի, այլ նաև մնացած շրջանների, որ ամեն ինչ կենտրոնացած չլինի Երևանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։
«Դեռ շատ անելիքներ կան, որ քաղաքն աշխատի, մարդիկ արժանապատիվ աշխատավարձ ստանան, որ իսպառ մոռանան դուրս գնալու մասին։ Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունը հասկանում է, որ լուրջ քայլեր պետք է արվեն արտագաղթը կասեցնելու ուղղությամբ։ Դրանից հետո Հայաստանը, բնականաբր, պետք է դառնա մեր երազանքների երկիրը»,-ընդգծեց նա։