Հայաստանի հավաքականը, Լևոն Արոնյանի գլխավորությամբ, վաղը կմեկնի Չինաստան` մասնակցելու աշխարհի թիմային առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Բացի աշխարհի երրորդ շախմատիստ Լևոն Արոնյանից, մեր թիմի կազմում ընդգրկվել են նաև Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Թիմի մարզիչն է Արշակ Պետրոսյանը:
Նշենք, որ աշխարհի թիմային առաջնությունը կմեկնարկի հուլիսի 16-ին: