Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

Վաղարշակ Հարությունյանից հետո ով է հաջորդը․ Պարգև Օհանյանը առանձնապես մեծ հույս չունի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր հրամանագրով ուժը կորցրած է ճանաչել Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու հրամանագիրը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի՝ ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի «Վ. Վ. Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու մասին» ՆՀ-1135-Ա հրամանագիրը»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը 2002-ին Քոչարյանի հրամանագրով զրկվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից, իսկ 2004-ի ապրիլին 12-ի իրադարձություններից հետո ազատազրկվել է՝ սահմանադրական կարգը տապալելու փորձ անելու մեղադրանքով։

Նախկին դատավոր Պարգև Օհանյանը, որ 2007 թվականի աշնանը Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվեց դատավորի լիազորություններից, դրական է գնահատում իշխանության այս քայլը, նշում, որ սա անցումային արդարադատության դրսևորում է, բայց, ոչ թե ընտրովի որոշում պետք է կայացնել, պետք է հանձնաժողովներ ստեղծվեն, պետք է ուսումնասիրեն նախկին իշխանությունների կատարած իրավունքի խախտումները, դրանց հիման վրա վարչապետը միջորդի նախագահին կամ մտնեն դատարան՝ որպես ի հայտ եկած նոր հանգամանք։

«Այս մասին նախկինում շատ խոսվեց, հիմա լռություն է»,-ասաց Պարգև Օհանյանը։

Հիշեցնենք, որ  «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելուց հետո Քոչարյանը նրան զրկել էր լիազորություններից:

Հեղափոխության առաջին օրերին Պարգև Օհանյանը դիմել է նախագահին իր լիազորությունները վերականգնելու համար, սակայն ընթացք չի տրվել դիմումին․ «Ես էլ հետևողական չեղա։ Եվ հիմա եթե վարչապետը նման կամք դրսևորի, ես չեմ կարծում, որ նախագահը կմերժի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին դատավորը։

Նա նշեց, որ իր լիազորությունների վերականգնման մասով առանձնապես մեծ հույսեր չունի, այլ հարց է, որ եթե վարչապետը նման կամք կդրսևորի, կմիջնորդի՝ ինչպես Վաղաշակ Հարությունյանի դեպքում, ինքը շատ զգացված կլինի և ինչպես միշտ՝ պատրաստ ծառայելու ՀՀ-ին։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում