Եթե ասենք՝ անելիքները շատ են, նշանակում է ոչինչ չասել. Օրինակ այս տարի անկախության տոնը տեղափոխում ենք Գյումրի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։
«Հաջորդ տարի, օրինակ, կլինի Վանաձորում, մյուս տարի՝ Կապանում։ Երևանը հիպերկենտրոնացած է։ Իհարկե, լավ է, որ Երևանն ամեն ինչի կենտրոն է, բայց այդ աստիճանի չի կարելի։ Պետք է ապակենտրոնացում լինի։ Ավտոմաքսատունը ևս տեղափոխվում է Գյումրի, ինչը ևս նույն ենթատեքստում է արվում»,-ընդգծեց Գևորգյանը։
Նրա խոսքով, ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը կաշխուժացնի քաղաքը, քանի որ բազմաթիվ անսարք, վթարված մեքենաներ են բերում Հայաստան, որոնք նորոգելու անհրաժեշտություն կա, ու դա կարվի Գյումրիում։