Լուրեր
Հեղափոխություն արած մարդը չի կարող գնալ հակաբնապահպանական որոշման․ վարչապետի խորհրդական
  • 10:00
  • 2019-08-26
  • Դիտումներ՝ *

«Հայաստանի գրեթե բոլոր համայնքներին խոչընդոտում են քիչ թե շատ նույն խնդիրները։ Դրանք բոլոր համայնքների համար գրեթե նույնն են։ Սա առաջինը։ Երկրորդը՝ միայն մեկ քեյսի մասին չէ խոսքը։ Մենք մեր պրոցեսներն արդեն սկսում ենք տարածել այլ համայնքներում։ Եթե Կալավանի գաղափարը 2016 թվականին հասել է մինչև արկածային զբոսաշրջության համաշխարհային համաժողով, կարծում եմ, որ այդ գաղափարը ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարբեր երկրներում շատ կարևոր է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը։

Դուք նշանակվեցիք վարչապետի խորհրդական մեզանում թիվ մեկ՝ ամենաքննարկվող, ամենաշահարկվող խնդրի ընթացքում․ խոսքը Ամուլսարի մասին է։ Ձեր վերաբերմունքը հանքի հնարավոր շահագործմանը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց․ «Վարչապետը երբ եկավ Կալավան, այնտեղ նա գրառում արեց, թե ես որ մասով եմ օգնելու կառավարությանը․ դա Կալավանի օրինակը տարածելն է այլ համայնքներում։ Երկու-երեք օր առաջ մեր հանդիպման ընթացքում ավելի ամրապնդվեց այդ գաղափարը, որ համայնքների կայուն զարգացումը պետք է տարածվի Հայաստանի բոլոր համայնքներում։ Այսինքն՝ վարչապետն ինձ մոտ թողեց այնպիսի մարդու տպավորություն, և ես վստահ եմ դրանում, որին ավելի շատ հետաքրքրում է կանաչ ապագան։ Ինչ վերաբերում է Ամուլսարին, ճիշտն ասած, ես շատ փոքր ինֆորմացիա ունեմ, և չեմ կարծում, որ կարող եմ շատ բան ասել դրա վերաբերյալ։ Ամուլսարի վերաբերյալ ինչ-որ բան ասելու համար մարդ պետք է տեղեկացված լինի»։

Բայց չեք կարծո՞ւմ, որ հանքարդյունաբերությունը, տվյալ դեպքում Ամուլսարը ջերմուկցիներին և գյուղական համայնքի բնակիչներին զրկում է իրենց կալավաններն ունենալու հնարավորությունից․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ռոբերտ Ղուկասյանը պատասխանեց․ «Ես Կալավանի մասին շատ լավ տեղեկացված եմ։ Այնտեղ էլ կան որոշակի ռիսկեր, որոնք մենք ի սկզբանե կառավարել ենք․ այնտեղ էլ էին ուզում հեկ կառուցել, հանք բացել։ Մենք մեկ քայլ առաջ անցանք, և փառք Աստծո, ո՛չ հեկը կառուցվեց, ո՛չ էլ հանքը բացվեց»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Դիտումներ՝ *