Գյումրին այսօր փոխված են, փողոցներն ավելի բարեկարգ են, ժողովրդի տրամադրությունը փոխված է դեպի դրականը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Սա արդեն բավարար է Գյումրիի հետագա առաջընթացը տեսնելու համար։ Ես հեռուն եմ ուզում տեսնել, Գյումրիի ապագան եմ ուզում տեսնել։ Գյումրին այն քաղաքը չէ, որը պետք է տխուր ապրի։ Ես Գյումրին տեսնում եմ այն հեռանկարով, որ դառնա Երևանին մրցակից։ Հայաստանը չի կարող մեկ քաղաքով զարգանալ, պետք էամեն ինչ դրվի, որ Գյումրին դառնա Երևանին մրցակից։ Պետք է ներդրողներին ուղղորդել այստեղ։ Ես որ երկու տարի չեմ ապրել Գյումրիում, այդ փոփոխությունները հստակ տեսնում եմ»,-ասաց նա։
Ցոլակյանը հայտարարեց, որ տնակներում ապրողների հարցի լուծման ծայրն արդեն երևում է։