Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

«Զենքից ավելի քաղաքական ապրանք գոյություն չունի». Երևանում սպասում են Պուտինի այցին

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, պաշտպանական ոլորտի այլ պատասխանատուներ վերջին տարվա ընթացքում պարբերաբար հայտարարում են, որ հայկական զինված ուժերը շուտով համալրվելու են նոր զինատեսակներով, զինտեխնիկայով, զինամթերքով և անհրաժեշտ այլ միջոցներով։ Ընդ որում, նշվում է, որ պաշտպանական քաղաքականության մեջ իրականացվող փոփոխությունների, պահպանությունից ակտիվ պաշտպանության, ավելի հարձակողական գործողությունների անցնելու հայեցակարգի համատեքստում շեշտը դրվելու է հարձակողական զինատեսակների ձեռքբերման վրա։ Սակայն առայժմ հայտնի է միայն մեկ զինատեսակի՝ Սու-30ՍՄ կործանիչների շուրջ հայկական և ռուսական կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին։ Նախարար Տոնոյանը լրագրողների հետ վերջին զրույցներից մեկի ընթացքում ասել է, որ ըստ պայմանագրային պարտավորությունների՝ ակնկալում ենք, որ մարտական ինքնաթիռները Հայաստանում կլինեն այս տարվա վերջին-հաջորդ տարվա սկզբին։ Դրանք կբազավորվեն «Շիրակ» օդանավակայանում։ Բայց այլ զինատեսակների ձեռքբերման մասին առայժմ կոնկրետ տեղեկություններ չկան։

Հայտնի է, որ ս․թ․ հունիսի վերջին Հայաստանի պաշտպանության նախարարը Մոսկվայում անցկացված «Армия 2019» միջազգային ռազմա-տեխնիկանան համաժողովի շրջանակներում պայմանագրեր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: Իսկ ավելի ուշ նա լրագրողներին ասաց, թե «ռազմական անակնկալներ են լինելու»։

Հետաքրքիր է, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության և սպառազինության գնումների գործընթացին հետևում են նաև միջազգային փորձագիտական կենտրոնները։ Մասնավորապես, աշխարհքաղաքական սպառնալիքների վերլուծությամբ զբաղվող Foreign Brief միջազգային կենտրոնը, անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Պուտինի վարչակազմի առանցքային և ազդեցիկ գործիչներից մեկի՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի՝ նախորդ շաբաթ Երևան կատարած այցին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, գրել է, թե Հայաստանի վարչապետը կարող է ավելի շատ զենք խնդրել Ռուսաստանի՝ ղարաբաղյան հակամարտությունում Ադրբեջանի նկատմամբ առավելության հասնելու համար, բայց դա կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասվող այցից Հայաստան։

«Կհաջողվի, թե ոչ՝ հայտնի կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի ժամանակ», – նշել են կենտրոնի վերլուծաբանները։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը։

– Պարոն Խրամչիխին, Ձեր կարծիքով՝ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը, ակտիվացումը և զենքի մատակարարումը Հայաստանին որքանո՞վ է կախված երկու երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններից, շփումներից։ Եվ արդյո՞ք Պուտինի այցը Հայաստան կխթանի այս գործընթացի ակտիվացմանը։

­- Ինձ համար, իհարկե, դժվար է պատասխանել այդ հարցին, բայց միանգամայն հնարավոր է, որ նման քննարկումներ Պուտինի այցի ժամանակ նախատեսված են զուտ պրոպագանդիստական նպատակներով, որպեսզի այդ հարցն ավելի լայնորեն լուսաբանվի ԶԼՄ-ների կողմից։

– Հարաբերությունների զարգացումն այս ոլորտում քաղաքական որոշումի՞ց է կախված, թե՞ պայմանավորված է այլ գործոններով։ Որքանո՞վ է դա կախված Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ հարաբերություններից։

– Ընդհանրապես ցանկացած ռազմատեխնիկական համագործակցություն շատ զգալի առումով, ես կասեի՝ որոշիչ չափով քաղաքականություն է։ Այսինքն՝ զենքից ավելի քաղաքական ապրանք գոյություն չունի։ Ուստի, անշուշտ, դա քաղաքական որոշում է լինելու։

– Իսկ դինամիկան վերջին մեկ տարվա ընթացքում ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական ոլորտներում դրակա՞ն է, թե՞ բացասական։ Օրինակ, Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանի ռազմական ծախսերը աճել են 33 տոկոսով։ Մինչդեռ նախկին իշխող ռեժիմը ներկայացնող որոշ գործիչներ հայտարարում էին, թե 2018 թվականի «մայիսից այս կողմ Հայաստան զենք չի մտել»։

– Համենայն դեպս, ես վերջին մեկ տարվա ընթացքում չեմ ֆիքսել ծանր զինտեխնիկայի գնումներ։ Հրաձգային զենքի մասին չեմ կարող ասել, բայց ամեն դեպքում ծանր զինտեխնիկա Հայաստանը, կարծեմ, ձեռք չի բերել։ Եվ ո՛չ ստոկհոլմյան ինստիտուտը, ո՛չ էլ հետազոտական այլ կենտրոններ ու աղբյուրներ նման տեղեկություններ չեն հաղորդել։

– ՀՀ պաշտպանության նախարարը սպառազինության գնումների գործընթացի մասին վերջերս հայտարարեց, որ «ռազմական անակնկալներ են լինելու»։ Կարո՞ղ եք ինչ-որ ենթադրություններ անել, թե մոտավորապես ի՞նչ զինատեսակների մասին է խոսքը։

– Պաշտպանության նախարարը հավանաբար մի բան գիտի, եթե նման հայտարարություն է անում։ Բայց թե կոնկրետ ի՞նչ զինատեսակներ կարող է Հայաստանը գնել՝ ես այդ հարցին բազմիցս պատասխանել եմ՝ ինչ ասես, Հայաստանին պետք է ամեն ինչ, բացի ռազմածովային սպառազինությունից, քանի որ նավատորմ Հայաստանը չունի։

– Իսկ ավելի կոնկրետ զենքի ու զինտեխնիկայի ի՞նչ տեսակներ են պետք՝ բացի գնված ռազմական ինքնաթիռներից:

– Ցանկացած, քանի որ Հայաստանի ամբողջ սպառազինությունը, բացառությամբ թերևս «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և մի քանի այլ զինատեսակների, դեռևս շարունակում է մնալ խորհրդային արտադրության: Հետևաբար Հայաստանին ամեն տեսակի զենք էլ պետք է, ժամանակակից սպառազինության բոլոր դասերը:

– Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈՒ-ն իր պաշտպանական քաղաքականության մեջ պահպանությունից անցում է կատարում ակտիվ պաշտպանության, ավելի ակտիվ՝ հարկ եղած դեպքում կանխարգելիչ, պատժիչ գործողությունների: Այս քաղաքականության համատեքստում, կարծես թե, շեշտն ավելի շատ պիտի դրվի հարձակողական զինատեսակների վրա, այդպես չէ՞:

– Դա, իհարկե, հետաքրքիր է: Բայց հասկանո՞ւմ եք, ամբողջ խնդիրն այն է, որ «հարձակողական» և «պաշտպանական» ասվածը զինատեսակների պարագայում շատ հարաբերական է: Բացառությամբ ՀՕՊ միջոցներից՝ ցանկացած  զենք ու զինտեխնիկա կարելի է օգտագործել ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական նպատակներով՝ կախված այն հանգամանքից, թե բանակը տվյալ պահին ինչպիսի՞ պատերազմ է վարում և ի՞նչ բնույթի գործողություններ է իրականացնում: Ուստի պիտի կրկնեմ ասածս՝ Հայաստանին ամեն ինչ էլ պետք է:

– Ռազմաօդային ուժերն ուժեղացնելը ճի՞շտ ուղղություն է:

– Անշուշտ: Հայաստանն առայժմ կործանիչներ չունի: Մինչ օրս հաշվառման մեջ, կարծեմ, կա ընդամենը մեկ միավոր ՄիԳ-25 կա, բայց դա լուրջ չէ: Կործանիչներ չունենալը պարզապես տարօրինակ է:

– Բայց հիմա հայտարարում են, որ մոտ ամիսներին Հայաստանը առնվազն չորս միավոր Սու-30 կործանիչներ ձեռք կբերի:

– Այո, այո: Չորս միավորն, իհարկե, լուրջ չէ: Ես կարծում եմ, որ 12 միավորից քիչ գնելն ուղղակի անիմաստ է:

Այսինքն՝ առնվազն մեկ էսկադրիլյա է պետք:

– Այո, որովհետև չորս միավոր ունենալու պարագայում յուրաքանչյուր ինքնաթիռ ոսկու գին է ստանում թե՛ ուղիղ և թե՛ փոխաբերական իմաստներով: Կվախենան նույնիսկ այն օդ բարձրացնել: 12-ն այն մինիմումն է, որը կարող է գոնե ինչ-որ մարտական առաջադրանքներ կատարել:

Տեղեկություն եղավ նաև այն մասին, որ Ռուսաստանն էլ իր հերթին է պատրաստվում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ռազմաբազան (գտնվում է Երևանի հարևանությամբ) համալրել նոր Սու-30 կործանիչներով. հնացած 18 միավոր ՄիԳ-29 կործանիչները առաջիկա երկու տարիներին կփոխարինվեն նույն քանակությամբ և ավելի ժամանակակից Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով։

– Այո, դա Հայաստանի Զինված ուժերից առանձին է լինելու: Փոխարինման պատճառն այն է, որ Հայաստանի ռազմաբազայից բացի՝ Ռուսաստանի մյուս բոլոր զորամասերում այլևս ՄիԳ-29 չի մնացել, դրանք դուրս են բերվել սպառազինությունից: Այնպես որ՝ միանգամայն բնական է, որ Ռուսաստանը պատրաստվում է փոխարինել նաև Հայաստանում մնացած ՄիԳ-29-երը:

Դուք շատ լավ տեղեկացված եք թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ռազմական կարողությունների մասին: Ռազմական հավասարակշռությունը պահպանվո՞ւմ է: Եթե մենք ետ ենք մնում քանակական կամ որակական առումներով, ապա որքանո՞վ ենք ետ մնում:

– Բավական շատ եք ետ մնում, ընդ որում՝ թե՛ քանակական և թե՛ որակական առումներով: Դժվար է այս հարցին ինչ-որ թվերով պատասխանել, բայց ընդհանուր առմամբ Հայաստանը զգալիորեն զիջում է:

– Ու այդուհանդերձ, ադրբեջանական կողմը, ունենալով որոշ առավելություն, չի կարողանում էապես փոխել ուժերի հարաբերակցությունը հայկական կողմի հետ: Դա ինչո՞վ է բացատրվում:

– Ըստ երևույթին, հայկական բանակի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակն առաջվա պես ավելի բարձր է, քան հակառակորդինը, պարզապես այն դժվար է ինչ-որ մեծություններով չափել: Բացի այդ, Հայաստանի պաշտպանական դիրքերն ավելի բարենպաստ են և թույլ են տալիս որոշակի առավելություն ունենալ: Այդ պատճառով Ադրբեջանն առայժմ բավարար միջոցներ չունի՝ իրավիճակը արմատապես փոխելու, բեկում մտցնելու համար: Առավել ևս, նավթի գներն ընկել են, հետևաբար նաև նվազել են Ադրբեջանի՝ նոր զինատեսակներ գնելու հնարավորությունները:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում