«Իմ կյանքի ամենակարևոր պահը, որ զգացել եմ, Անկախության հռչակագրի ընդունման օրն է եղել: Դա շատ կարևոր էր հայ ժողովրդի համար, որպես էթնոս, իր ինքնությունը վերականգնելու համար,- Հայաստանի անցած ճանապարհի և նոր մարտահրավերների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նկարիչ, քանդակագործ Սահակ Պողոսյանը: -Վերջին երեսուն տարվա ընթացքում հաճախ հերոսները դարձել են անտիհերոսներ: Պատմության մեջ կան հերոսներ, որոնց սպանելու ունակությունն է հերոսացվել, և կան հերոսներ, որոնք ապրեցնող են, սովորաբար նրանք մշակութային արժեքներ են ստեղծել:
Արցախյան պատերազմը նույնպես ծնեց հերոսներ… Բայց հերոսությունը նրանց չի փրկում իրենց հետագա արարքների համար պատասխանատվություն կրելուց, եթե նրանց արաքները հակասության մեջ են իրենց հերոս լինելու հետ»:
«Հեղափոխությունը շատ պոպուլիստական ստացվեց. ինչ պետք է անենք հեղափոխությունից հետո. հայեցակարգ չի մշակվել, կարծես բոլոր գործողությունները կիսատ են մնում: Հայաստանն այսօր հայտնվել է պատամական թակարդում»,- նշեց մեր զրուցակիցը:
Սահակ Պողոսյանի խոսքով՝ պատերազմը չի ավարտվել. «Մենք սպառազինության մրցավազքի մեջ ենք… Իշխանությունը պետք է պարզ ասի, որ Ամուլսարն այն գինն է, որ վճարում ենք պատերազմի համար. պատերազմի գինը վճարում ենք մեր ունեցած ռեսուրսների հաշվին»:
Մանրամասն՝ տեսանյութում: