Friday, 29 03 2024
13:00
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում

Այսօր Հայաստանն ավելի շատ կարիք ունի ոչ թե թեժ, այլ կառուցողական քաղաքական սեզոնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանն է։

-Պարոն Հովսեփյան, Հայաստանում ակտիվ ներքաղաքական զարգացումներ են ընթանում Ամուլսարի հանքի շահագործման հարցում, բայց բանավեճը իշխանության ու բնապահպանների միջև է և ոչ թե ընդդիմության ու իշխանության։ Ինչո՞ւ։

-Բերված օրինակը, թերևս, լավագույնս մատնում է Հայաստանի ներկայիս քաղաքական կյանքի տեղապտույտը, երբ ոչ միայն, որպես այդպիսին, ընդդիմություն-իշխանություն պայքար, այլև նույնիսկ ձևական բանավեճ չկա։ Եվ այն քննադատությունները, որ ուղղվում են իշխող ֆրակցիային, հավասարապես վերաբերելի են նաև ընդդիմությանը, որը պարզապես խուսափում է, կամ նույնիսկ ավելի վատ՝ ի վիճակի չէ հստակ դիրքորոշում արտահայտելու խնդրո առարկայի վերաբերյալ. նաև բավարար կամք ու հեղինակություն չունի՝ քաղաքական առաջնորդություն ստանձնելու իշխանության քաղաքականության դեմ իրացվող ակցիաներում։ Հետևաբար, զարմանալի չէ, որ հարցի շուրջ բանավիճում են մի կողմից բնապահպանները, մյուս կողմից՝ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք դեմ են հանքի շահագործմանը։ Սա էլ տեղիք տվեց, որպեսզի հայտնի շրջանակները կրկին դիմեն իրենց հոգեհարազատ տեղեկատվական մանիպուլյացիաներին՝ գուժելու իշխանության ներսում ինչ-ինչ պառակտումներ, թեև դրանց մասին դեռ շատ վաղ է խոսելը։

-ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը հանրաքվեի նպատակահարմարության մասին լայն քննարկումների տեղիք տվեց՝ ամենատարբեր դժգոհություններ հարուցելով։

-Հանրաքվեների՝ որպես ժողովրդավարության գործիքի նպատակահարմարության հարցը ակտուալ է դեռևս ԽՍՀՄ փլուզման ու Հայաստանի անկախության հռչակման շրջանից։ Այն ժամանակ էլ ոմանք պնդում էին, որ ժողովուրդը չի կարող կողմնորոշվել անկախության հարցում, և պետք է բավարարվել Գերագույն խորհրդի միջոցով անկախություն հռչակելով։ Սակայն սեպտեմբերի 21-ին ժողովրդի ավելի քան 95 տոկոսն «այո» ասաց անկախությանը և ամենևին չսխալվեց։ Նույն բանավեճը վերաբերում էր նաև Սահմանադրության ընդունմանը, երբ ընդդիմությունը պնդում էր, որ քաղաքացիները չեն կարող ըմբռնել սահմանադրական իրավակարգավորումների առանձնահատկությունները և ճիշտ որոշում կայացնել։ Եթե անգամ նման տեսակետը գոյության իրավունք ունի, այդ պարագայում ոչ մի կերպ ազնիվ չէ հասարակությանը ընտրական համընդհանուր իրավունքով օժտելու ու հասարակության վստահության քվեն հայցելու այդ նույն մարդկանց ջանասիրությունը։ Եթե հասարակությունը չի կարող կողմնորոշվել անկախության, իրավունքի, բնապահպանության և այլ համընդհանուր կարևորություն ու նշանակություն ունեցող հարցերում, ապա ինչպե՞ս կարող է ճիշտ կողմնորոշվել պատգամավորների ընտրության հարցում, որտեղ սխալվելու կամ խաբվելու հավանականությունը շատ ավելի բարձր է։ Ի դեպ, դեռ նախորդ տարվա օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետը խոսել է ուղիղ դեմոկրատիայի ու Ագորայի մասին՝ որպես ժողովրդավարական պետության կայացման կիրառելի գործիքների, ուստի հանրաքվեի գաղափարը կարելի է հասկանալ հենց այս տրամաբանությամբ։

– Գալիք շաբաթ Սահմանադրական դատարանում մեկնարկում է Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությունը։ Ինչպիսի՞ ներքաղաքական զարգացումներ կարող է դա ենթադրել։

-Ավելի քան մեկ տարի է, ինչ Քոչարյանի գործը դարձել է ներքաղաքական կյանքի առանձին դրվագներից մեկը։ Սահմանադրական դատարանի նախագահն ու անդամները իրենց կամքով ներքաշվեցին այդ գործի մեջ և ակնհայտորեն փորձեցին ու կարծես շարունակում են քաղաքականություն խաղալ իրենց դիրքերն ու կարգավիճակը պահպանելու համար՝ օգտագործելով այդ հայցը։ Եթե հաշվի առնենք, որ աշնանն իշխանությունը մտադիր է դատաիրավական ոլորտում որոշակի իրավակարգավորումների վերանայումներ կատարել, կարելի է մտածել, որ ՍԴ-ում այդ հարցի քննությունը որոշակիորեն կզբաղեցնի ներքաղաքական օրակարգը։ Սակայն որքանո՞վ դա ներքաղաքական կյանքը փոթորկելու ուժ կունենա, ըստ էության, կախված է իշխանության հատու և վճռական քայլերից՝ լուծում տալու Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակին։

-Կարելի՞ է արդյոք համարել, որ քաղաքական թեժ աշունն արդեն մեկնարկել է։

-Ցավալիորեն, հեղափոխությունը վերջ չտվեց քաղաքական թեժ սեզոնների կանխատեսումների պրակտիկային, սակայն սահմանեց ներքաղաքական կյանքի մի այնպիսի տեմպ, որտեղ «թեժ» հասկացությունը, որպես այդպիսին, կարծում եմ, կիրառելի չէ։ Այս աշնան «թեժությունը» օրակարգ ներմուծվեց Ռոբերտ Քոչարյանի ու Միքայել Մինասյանի թեթև ձեռամբ, սակայն ընդամենը ցույց տվեց, որ նշյալ գործիչները նոր ժամանակների քաղաքականության ընկալման ու վարման հարցերում այնքան էլ հմուտ չեն՝ մնացած լինելով մինչհեղափոխական ժամանակաշրջանի քաղաքական տեխնոլոգիաների ու գործիքների բեռի տակ։ Ակնհայտ է, որ 2018թ. ապրիլից մինչ այսօր ներքաղաքական կյանքը դեռ չի հանդարտվել, և պետությունը չի թևակոխել կայուն զարգացման շրջափուլ՝ մի կողմից նախկինների ակտիվ դիմադրության ու արտաքին ուժային կենտրոնների յուրօրինակ դիրքավորման, մյուս կողմից՝ իշխանության հապաղումների պատճառով։ Այսօր Հայաստանն ավելի շատ կարիք ունի ոչ թե թեժ, այլ կառուցողական քաղաքական սեզոնի՝ ի հեճուկս նախկինի, երբ իշխանությունը փաստացիորեն բռնազավթված էր, իսկ լեգիտիմության դեֆիցիտը հանրային օրակարգից չէր իջնում ավելի քան քսան տարի, ուստի, բոլորին հետաքրքրում էր իրադրության թեժությունը և ոչ թե արդյունքի ստեղծումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում