Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը բողոքել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բուքինգհեմի պալատի առջևի սիզամարգը փչացրել է: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Ինչպես նշվեց, դա տեղի է ունեցել հունիսի 3-5-ին Թրամփի՝ Բրիտանիա կատարած այցի ընթացքում:
Հստակեցվում է, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ զրուցելիս Էլիզաբեթ Երկրորդը նկատել է, ինչպես է ԱՄՆ առաջնորդի ուղղաթիռը վայրէջք կատարել ուղիղ պալատի դիմաց:
Դրանից էլ սիզամարգի վրա հետքեր են մնացել:
«Եկեք, տեսեք իմ մարգագետինը: Այն ոչնչացված է»,- ընդգծել է Էլիզաբեթ Երկրորդը Մորիսոնի հետ զրույցում: