Ամերիկացի մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին երկիմաստ գրառում է արել սոցցանցում, ինչը հաստատում է նրա հղիության մասին լուրերը։ Instagram-ի 28-ամյա աստղը տեղադրել է լուսանկար, որը ցնցել է իր հետևորդներին:
Լուսանկարը, որտեղ պատկերված են Էմիլին և նրա ամուսինը՝ Սեբաստյանը, ամերիկուհին մակագրել է․ «Մայրիկը և հայրիկը»։
Մոդելի հետևորդները իսկույն մտածել են, որ Ռատակովսկին երեխայի է սպասում։ Նույնիսկ plus size մոդել Էշլի Գրեմը հետաքրքրվել է աստղից, թե ճիշտ են արդյոք նրա հղիության մասին լուրերը։