Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ֆեյսբուքյան օգտատերն իր տեքստերով սերմանել է կրոնական թշնամանք. երիտասարդը ճանաչվել է անմեղսունակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ շարունակվեց Գրիգորի Վ.-ի գործի դատական քննությունը:

Գրիգորի Վ.-ն համարվում է քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ, նա ամբաստանյալի կարգավիճակ չունի, նրա վերաբերյալ քննվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու հարցը:

Ի սկզբանե Գրիգորի Վ.-ին մեղադրանք էր առաջադրված քրեական օրենսգրքի մի հոդվածով, որի կիրառությունը մեր դատական պրակտիկայում հազվադեպ է հանդիպում:

ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին,2-րդ կետերով Գրիգորի Վ.-ին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2018 թվականի մայիսի 2-ից մինչև հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով իր էջից պարբերաբար իրականացրել է ազգային ու կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ, այն է՝ համացանցում տարածած իր տեքստերով, ըստ մեղադրանքի, «տարածել է ռուս և հրեա ազգերի ներկայացուցիչների, քրիստոնյաների դեմ բացասական քարոզչություն՝ խարխլելով վստահությունն ու հարգանքը հիշյալ ազգերի, քրիստոնեական դավանանքի ներկայացուցիչների նկատմամբ, նվաստացնելով նրանց արժանապատվությունը, սերմանելով ատելություն ու կրոնական թշնամանք, քարոզելով բռնարարական գործողությունների կատարում վերջիններիս հանդեպ և ընդգծելով մահմեդականության՝ իսլամի գերազանցությունը»:

Համացանցով Գրիգորի Վ.-ի տարածած տեքստերը ենթարկվել են դատալեզվաբանական փորձաքննության, որի եզրակացությամբ է հենց հաստատվել, թե հիշյալ տեքստերը «սերմանում են ատելություն ու կրոնական թշնամանք, քարոզում են բռնարարքների կատարում»:

Գործի նախաքննության ընթացքում Գրիգորի Վ.-ի նկատմամբ նշանակվել ու անցկացվել է ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ փորձաքննվածը հոգեկան հիվանդություն ունի, որը գտնվել է սրացման փուլում, նա չի գիտակցել իր արարքի հետևանքները, ինչպես նաև ներկայացնում է սոցիալական վտանգ՝ ինչպես ինքն իր, այնպես էլ շրջապատի համար:

Ըստ եզրակացության՝ Գրիգորի Վ.-ն ճանաչվել է անմեղսունակ: Անհրաժեշտ է համարվել նրա հարկադիր բուժումը հոգեբուժական կլինիկայի հատուկ բաժանմունքում:

Գործի քննության ընթացքում որպես Գրիգորի Վ.-ի օրինական ներկայացուցիչ էր ներգրավվել խնամակալության մարմնի ներկայացուցիչը, որին Գրիգորին չէր հիշում ու չէր ճանաչում: Գրիգորի Վ.-ի շահերի պաշտպանությունն իրականացնում է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անուշ Մխիթարյանը: Հենց վերջինիս միջնորդությամբ դատական այս նիստում որպես Գրիգորի Վ.-ի օրինական ներկայացուցիչ ներգրավվեց նրա մորաքույրը, որը, ի տարբերություն խնամակալության մարմնի ներկայացուցչի, ներկայացել էր դատարան: Մորաքրոջ ներգրավմանը կողմ արտահայտվեց նաև Գրիգորի Վ.-ն:

Դատական նիստին ներկայացել էր հոգեկան առողջության բուժհաստատության ներկայացուցիչ հոգեբույժը, որը իր ելույթում հայտնեց, թե մասնակցել է Գրիգորի Վ.-ի նկատմամբ անցկացված ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությանը ու ամբողջությամբ հաստատում է տրված եզրակացությունը:

Հոգեբույժը նշեց, որ փորձաքննությունն անցկացվել է շուրջ վեց ամիս առաջ, վեցամսյա բուժման արդյունքում Գրիգորիի վիճակը բարելավվել է, նա ստանում է դեղորայքային բուժում, նրա վարքագիծը հանդարտ է, բայց բժշկի կարծիքով՝ նա դեռ կարիք ունի հատուկ հսկողության տակ գտնվելու. Գրիգորին իրեն հիվանդ չի համարում, իր կատարածը արդարացնում է, դրսևորում է իր հիվանդությանը բնորոշ պահվածք: Բուժման ընթացքը, ըստ բժշկի, կարող է որոշակի բարելավում առաջացնել, սակայն դա դեռ միանշանակ չի կարող վկայել, թե առաջիկայում սրացումներ չեն լինի, և անձը սոցիալական վտանգ չի ներկայացնի:

Գործով մասնակցող դատախազն իր ելույթում նշեց, թե գործում առկա նյութերով հաստատված է, որ Գրիգորի Վ.-ն կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 226 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերին համապատասխանող արարքներ, սակայն քանի որ նա այդ արարքները կատարել է անմեղսունակության վիճակում, հարկ է նրան ազատել քրեական պատասխանատվությունից ու պատժից, նրա նկատմամբ նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ բուժում հոգեբուժական բուժհաստատության հատուկ տիպի բաժանմունքում:

Գրիգորի Վ.-ի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անուշ Մխիթարյանը չհամաձայնեց դատախազի այն դատողությանը, որ գործի նյութերով հաստատված է քրեական օրենքով արգելված կոնկրետ արարքի կատարումը Գրիգորի Վ.-ի կողմից: Պաշտպանը նշեց, որ այս գործը յուրահատկություն ունի՝ խոսքը գնում է ինտելեկտուալ հանցագործության մասին: Եթե ըստ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ անձը հոգեկան հիվանդության պատճառով չի գիտակցել, թե ինչ է անում, ինչ տեքստեր է գրում, ապա նա չի կարող համարվել տվյալ արարքը դիտավորությամբ կատարած անձ: Գրիգորի Վ.-ն չի կարող համարվել քրեական օրենքով արգելված արարք կատարած անձ, հետևաբար, ըստ պաշտպանի, այս գործը ենթակա է կարճման՝ սուբյեկտի բացակայության հիմքով:

Իսկ եթե, այնուամենայնիվ, դատարանը համարի, որ Գրիգորի Վ.-ն, համաձայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության, պետք է հարկադիր բուժում ստանա, ապա, ըստ պաշտպանի, հարկ է ներկա պահի դրությամբ պարզել Գրիգորի Վ.-ի վիճակը, որպեսզի դատարանը կարողանա այդ վիճակին համապատասխան որոշել, թե որ տիպի հոգեբուժական հաստատությունում պետք է բուժվի անձը: Պաշտպանը միջնորդեց, որ դատարանը նշանակի դատահոգեբուժական ստացիոնար կրկնակի փորձաքննություն, փորձագետներին առաջադրվող հարցերի մեջ պարտադիր ներգրավվեն հարցեր Գրիգորի Վ.-ի ներկա հոգեկան վիճակի վերաբերյալ ու, եթե նա ներկա պահին էլ կարիք ունի հարկադիր բուժման, ապա՝ ո՞ր տիպի հոգեբուժական հաստատությունում պիտի բուժում ստանա:

Դատախազը նշեց, որ գործով արդեն իսկ անցկացվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությունը կասկած չի հարուցում, կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան:

Հոգեբուժական հաստատության ներկայացուցիչ հոգեբույժը ըստ էության դեմ չէր՝ կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելուն, նա ասաց, որ այդ փորձաքննությամբ նոր բան չի ասվի Գրիգորի Վ.-ի հիվանդության կամ անմեղսունակ լինելու վերաբերյալ՝ դրանք եղել են ու կան: Նոր փորձաքննությունը միայն կարող է ճշտել ներկա պահին Գրիգորի Վ.-ի հոգեկան վիճակը ու հստակեցնել՝ ներկա պահին նրա բուժումը ո՞ր տիպի հոգեբուժական հաստատությունում է անհրաժեշտ կազմակերպել:

Ինքը՝ Գրիգորի Վ.-ն նույնպես ցանկացավ խոսք ասել: Նա ամբողջ նիստի ընթացքում հանդարտ էր, ուշադիր հետևում էր կողմերի արտահայտած կարծիքներին:

Գրիգորի Վ.-ն հայտարարեց. «Ես հանցագործ չեմ: Ես ոչ մեկին չեմ վնասել… Ես արտահայտել եմ իմ խղճի ձայնը՝ հավատի վերաբերյալ: Իսլամ դավանելու մասին: Կարող ա՝ մի քիչ կոպիտ եմ արտահայտվել: Բայց ոչ մեկին վնաս չեմ տվել, այնպիսի բան չեմ արել, որ այսքան ամիս տառապանքներ կրեմ… Ես հիվանդ չեմ…»:

Դատարանը, կողմերին լսելով, որոշեց՝ հաջորդ նիստին դատարան հրավիրել հոգեբուժական հաստատության այն մասնագետին, ով կոնկրետ վարում է Գրիգորի Վ.-ի բուժման ընթացքը ու հստակ տեղեկատվություն ստանալ Գրիգորիի ներկա հոգեկան վիճակի վերաբերյալ, դրանից հետո նոր անդրադառնալ պաշտպանի միջնորդության լուծմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում