Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ստամբուլյան պայմանագրի խզումը. Ազգային հավաքականի ևս մեկ առաջատար չի խաղա Իտալիայի դեմ

Օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը երկկողմ համաձայնությամբ խզեց պայմանագիրը թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբի հետ: Թուրքական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստին կվճարի 2,5 միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում։ Ըստ մամուլի հրապարակումների` Արազ Օզբիլիսով հետաքրքրվում է Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Արարատ» ֆուտբոլային ակումբը: Օզբիլիսը չբացառելով, կարիերան Հայաստանում շարունակելու հնարավորությունը նշել էր, որ դեռ ժամանակ ունի տարբերակները քննարկելու և վերջնական որոշում կայացնելու համար: Իսկ թե ի՞նչ որոշում կկայացնի մեր հավաքականի ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն այս պահին դժվար է ասել: Ակնհայտ է մի բան: Օզբիլիսի չի կարողանա մեր հավաքականին օգնել սեպտեմբերի սկզբին կայանալիք Իտալիայի և Բոսնիայի հետ հանդիպումներին:

Մեր ֆուտբոլիստը չունի խաղային պրակտիկա և եթե նույնիսկ պայմանագիր կնքի որևէ ակումբի հետ չի հասցնի ֆունկցիոնալ առումով վերականգնվել մինչև կարևորագույն խաղերը: Ինչև, մոտ մոտ մեկ ամիս առաջ Արաս Օզբիլիսը վերադարձել էր Ստամբուլ և խոսվում էր, որ գալիք մրցաշրջանում նա կխաղա «Բեշիկթաշում»: Մեր ֆուտբոլիստը բուժզննում էր անցել թուրքական ակումբում և միացել ուսումնամարզական հավաքին:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ «Բեշիքթաշի» նորանշանակ գլխավոր մարզիչ Աբդուլա Ավչին հույսեր էր կապում հայ ֆուտբոլիստի հետ և մտադիր էր հնարավորություն տալ նրան: Ավելի վաղ Haberler պարբերականը գրել էր, որ Արաս Օզբիլիսը երկարաձգել է «Բեշիկթաշի» հետ պայմանագիրը։ Մասնավորապես, հայ ֆուտբոլիստը, որը 2016 թվականին էր 4 տարվա պայմանագիր կնքել «Բեշիկթաշի» հետ, մեկ տարով երկարաձգել է այն։ 29-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված է եղել մինչև 2020 թվականի մայիսի 31-ը, իսկ նոր պայմանագիրը՝ մինչև 2021 թվականի մայիս։ Այս տեղեկությունը շատերի համար ոչ միայն անակնկալ էր, այլև պարադոքսալ: Թուրքական ակումբում Արազ Օզբիլիսի տրանսֆերը համարվում էր ամենաանհաջողներից մեկը: «Բեշիկթաշն», ըստ էության, խաղալու հնարավորություն չէր տալիս մեր կիսապաշտպանին՝ շարունակ վարձավճարով տրամադրելով այլ թիմերին:

Օզբիլիսի վերջին ակումբը հոլանդական «Վիլլեմ-2»-ն էր, որտեղ հայ ֆուտբոլիստը վատ չէր խաղում, սակայն հայտնի միջադեպից հետո հեռացավ: Հոլանդիայի առաջնության 28-րդ տուրից հետո Օզբիլիսը տեղափոխվել էր «Վիլլեմ-2»-ի երկրորդ թիմ` «Ֆորտունա»-ի դեմ խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ կիսապաշտպանը հրաժարվել էր փոխարինման դուրս գալ: Կողմերը հանգել էին այն եզրակացության, որ իրավիճակի միակ լուծումը պայմանագրի խզումն է: Թե ինչ է տեղի ունեցել Օզբիլիսի հետ ստամբուլյան թիմի ղեկավարության միջև հայտնի չէ:

Պայմանագիրը թարմացնելուց ընդամենը մի քանի ամիս անց այն խզելը ընդունենք որ անհասկանալի է և նույնիսկ տարօրինակ: Ավելին «Բեշիկթաշը» ստիպված է լինելու կլորիկ գումար վճարել Օզբիլիսին որպես փոխհատուցում: Մնում է հուսալ, որ առաջիկա ամիսներին Օզբիլիսը կսկսի խաղալ և Եվրոպայի առաջնության ընտրական փուլում կկարողանա օգնել Հայաստանի ազգային հավաքականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում