Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Առաջարկ կառավարութանը՝ ՀՆԱ-ում գյուղատնտեսության մասնաբաժինը կրկնակի ավելացնել ու ջուր ծախել մուսուլմանական աշխարհին

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է տնտեսության մյուս ճյուղերի առաջընթաց զարգացման հաշվին ՀՆԱ-ում փոքրացնել գյուղատնտեսության մասնաբաժինը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանն առաջարկում է սրա մասնաբաժինը հասցնել 30%-ի: Նա գտնում է, որ անհրաժեշտ է ստեղծել տնտեսության հենասյուները, որոնց շուրջ կձևավորվեն կլաստերները, որոնց առանցքը կարող է հանդիսանալ մշակող արդյունաբերությունը: Այդ տեսակետը նա հայտնել է Հայաստանի գործատուների միության իրականացրած Հայաստանի արդյունաբերության իրավիճակային վերլուծության ընթացքում անցկացված հարցումների ժամանակ: «Արտադրությունները պետք է կառուցված լինեն ավելացված արժեքի ստեղծման սկզբունքի վրա, որը նշանակում է շահույթի ստացում և համապատասխան արժանապատիվ աշխատավարձ:

Հայաստանը պետք է օգտագործի բնության կողմից իրեն տրված ուժեղ կողմերը՝ ջուրը և արևը: Տարեկան մեր երկրում առաջանում է շուրջ 10 մլրդ խորանարդ մետր ջուր, իսկ Սևանա լճի ջրի ծավալը կազմում է 33 մլրդ խորանարդ մետր: Ջուրը կարելի է վաճառքի նպատակով արտահանել հարևան մուսուլմանական երկրներ և հսկայական եկամուտներ ապահովել տնտեսության համար: Ինչպես Սինգապուրը, որն իր խմելու ջուրը խողովակներով ստանում է Մալազիայից: Արևի հնարավորությունը պետք է օգտագործվի արևային էներգետիկայի և գյուղմթերքների (բանջարեղեն, մրգեր) արտադրությունը խթանելու համար, գյուղատնտեսության մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ կարելի է հասցնել մինչև 30%»:

Նշյալներից զատ, պրոֆեսորը կարևորում է հանքարդյունաբերության ռեսուրսները և մետաղների ձուլումը, վերամշակումը, մասնավորապես` ձուլարանների կառուցումը, մալուխների արտադրությունը, փայլարի արտադրություն և այլն: Նա գտնում է, որ մեծ տեղ պետք է հատկացնել էներգիայի արտադրությունը: Բայց նշյալներից առաջ, որպես առաջնահերթություն, տեսնում է կրթության խթանումը, որն էլ իր հերթին կխթանի գիտության և տեխնոլոգիաների զարգացումը: «Մի կլաստերը կարող է հանդիսանալ գիտատեխնիկական կրթահամալիրը, բարձր արդյունաբերության տեխնոլոգիաների արտահանումը, ռադիոտեխնիկայի և էլեկտրատեխնիկայի արտադրության խթանումը, օտարերկրյա ներդրումների խթանումը, դրանց կառավարումը և արտոնությունների տրամադրումը»:

Նույն հարցման շրջանակներում «Արմբազալտ» ՓԲԸ հիմնադիր Էդվարդ Գրիգորյանը Հայաստանի արդյունաբերության զարգացման համար սկզբնական շրջանում նպատակահարմար է գտնում հավաքման արտադրությունների կազմակերպումն ու զարգացումը, ինչպես նաև ոչ ծանր մեքենաշինության, էներգետիկայի, ավտոմոբիլաշինության, հաստոցների և գործիքների արտադրություն, զարգացումը: Ըստ նրա՝ ակտուալ կարող է համարվել արդյունաբերության զարգացման հատուկ հիմնադրամի ստեղծումը: «Արդյունաբերության տարբեր ճյուղերում պետք է խթանել տեխնոլոգիաների և նյութերի կիրառությունը, մասնավորապես կոմպոզիտային նյութերի օգտագործումը, օրինակ՝ ավտոմեքենաների թափքի, քամու կայանների թիակների արտադրությունների համար: Նույն նյութերը կարող են լինել ջերմամեկուսիչներ՝ ավտոմեքենաների ներքին կտորային ծածկույթը փոխարինելով ավելի հրակայուն կտորներով, որոնք ստացված են կոմպոզիտային նյութերից, մասնավորապես բազալտե քարի թելից: Գյուղատնտեսության ոլորտում՝ ջերմոցների կառուցման համար և ճանապարհաշինության բնագավառում մետաղական ամրանները կարելի է փոխարինել կոմպոզիտային նյութերից ստացված ամրաններով»:

Տեխնիկական գիտությունների դոկտոր, Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի համասեփականատեր, տնօրեն Մհեր Մարկոսյանը գտնում է, որ պետք է զարգացնել հանքարդյունաբերությունը, ապահովելով երկրորդ և երրորդ մակարդակների գործարկումը, այն է՝ ձուլարանների և մետաղների զտման ճանապարհով նոր նյութերի և մաքուր մետաղների ստացումը: Դրա արդյունքում կարելի է ստանալ լայն սանդղակով մաքուր մետաղներ և նյութեր ու դա կնպաստի նաև Հայաստանում քիմիայի և վերջնարդյունքում նյութաբանության զարգացմանը, որն աշխարհում շատ պահանջարկված է: Պետական արտոնությունների միջոցով կարելի է խթանել հավաքման արտադրությունները: «Հարկային օրենսդրությունը և հարկային համակարգը չեն նպաստում արդյունաբերության զարգացմանը: Այլ երկրներում Հարկային օրենսդրությունը և հաշվապահությունը օգնում են ընկերություններին հաշվարկելու իրենց ծախսերը և օպտիմալացնելու դրանք: Իսկ ՀՀ-ում պատկերն այնպիսին է, որ դրանք ավելի շատ անհրաժեշտ են պաշտպանվելու համար: Արդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել ներքին շուկա, սեփական կարիքները ներկայացնելով արդյունաբերական ճյուղերին: Մասնավորապես, գյուղատնտեսության բնագավառում, օրինակ, կրթական հաստատություններին կից, կարելի է ձևավորել մինի արդյունաբերական գործարաններ (արտադրություններ) գործնական պարապմունքների համար:

Իսկ ստացված արտադրանքը կարող են սպառվել քոլեջներում, դպրոցներում, մանկապարտեզներում կամ այլ հաստատություններում: Արդյունաբերության ոլորտում կարևորվում են ռադիոէլեկտրոնիկան և կապը, որոնց շրջանակում կարող են իրականացվել, օրինակ, գերբարձր հաճախականային տրանզիստորների կամ չիպերի հավաքման արտադրություններ, հզոր հաղորդակների կամ լակատորների արտադրություններ: ՏՏ ոլորտում ստվերային աշխատուժը կրճատելու նպատակով, հարկերի վճարման բեռը կարելի է թողնել գնորդների վրա և այդ նպատակով պետական գործիքակազմով նպաստել ՏՏ արտադրանքների վաճառքին: Այդ նպատակով արտադրությունները հաշվառել և պետական աջակցությամբ նպաստել վաճառքների խթանմանը, գնորդի վրա թողնելով հարկերի վճարումները»:

Ռազմաարդյունաբերական ծրագրերի բնագավառի կոնստրուկտոր, ինժեներ Աշոտ Սահրադյանը նշում է, որ իրենց կոնստրուկտորական բյուրոն չորս կարևոր ուղղություններով կձևավորի համագործակցության սխեմաներ պետական ոլորտային գերատեսչությունների և մասնավոր հատվածի հետ:

Դրանք են. գյուղատնտեսություն, ռազմաարդյունաբերություն, էներգետիկա և մեքենաշինություն: Այդ ոլորտներում աշխատանքները կներառեն արևային էներգետիկ կայանների արդյունավետության բարձրացման և արևային ջրատաքացուցիչների արդիականացումը, գյուղատնտեսության բնագավառում՝ գյուղատնտեսական նշանակության համակարգերի ավտոմատացումը, ներառյալ ջերմոցային տնտեսությունները, մեքենաշինության արդյունաբերության ենթաճյուղերում՝ ինժեներական լուծումները, ներառյալ տարբեր սարքերի, սարքավորումների նախագծումը և արտադրությունը, աղբի այրման վառարանների արտադրությունը, ռազմական արդյունաբերության համար տարբեր տվիչների, թռչող սարքերի, պաշտպանական համակարգերի արտադրությունը, առանձին ինժեներական լուծումներ՝ տուրիզմի և ավտոտրանսպորտի բնագավառում: Նրա կարծիքով՝ Հայաստանում արդյունաբերության զարգացման և ինժեներական ծառայությունների խթանման համար անհրաժեշտ է ներմուծել միայն շարժիչներ և մարտկոցներ՝ տարբեր նշանակության, մնացած անհրաժեշտ մասերը կարելի է թողարկել ՀՀ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում