Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մեծ հրդեհ Երևանում․ կրակի չերևացող ստվերը

Ամբողջ ամառ երկրի տարբեր տարածքներում մոլեգնած հրդեհները, որոնք ոչնչացրել են հեկտարներով տարածքներ, երեկ «ամփոփվել» են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ կրակի մեջ առնելով Սամվել Ալեքսանյանին պատկանող «Մալաթիա մոլ»-ի շենքը։ Հրդեհը մարելու համար ժամեր են պահանջվել, մեկ տասնյակից ավելի մարդիկ են տուժել, դեպքի վայր են ժամանել երկրի ոստիկանապետը, ԱԻ նախարարը։ Թեև առայժմ պարզված չէ հրդեհի պատճառը, սակայն ԶԼՄ-ների հետ զրույցներում «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցները փոխանցել են, որ ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է կահույքի արտադրամասի մի փոքր հատվածում, այնուհետև մեծ բռնկում է տեղի ունեցել: Նրանք փորձել են մարել հրդեհը, չի հաջողվել, այնուհետև մինչ տարածքից դուրս կգային՝ փորձել են տարատեսակ առարկաներ հեռացնել առևտրի կենտրոնից, մասնավորապես՝ հիշյալ արտադրամասից:

https://cdn2.img.armeniasputnik.am/images//2016/60/20166007.jpg

Շոգը հրդեհածին իրավիճակներ է ստեղծում ու նման պատահարներից ապահովագրված չեն աշխարհի որևէ երկրում, մյուս կողմից՝ նման ֆորս-մաժորային իրավիճակները բացահայտում են պետության օպերատիվ արձագանքման պոտենցիալը, պետություն-բիզնես հարաբերությունների մակարդակն ու ստվերը։ Հեռու ենք այն դավադրական տեսություններից, որոնք հրդեհների հետևում «փնտրում» են կոնկրետ մարդկանց, քաղաքական դրդապատճառներ, հեղափոխություն կամ ռևանշիզմ։

Մյուս կողմից՝ չենք կարող չանել մի քանի քանի ընդհանրական հետևություններ։

Հրդեհների առատությամբ թերևս մոտենում ենք 2017-ի ամռան մակարդակին, երբ Հայաստանի իշխող համակարգն ակնհայտորեն ճաքեր էր տալիս՝ մի կողմից, չդիմանալով «երկիշխանության» ռեժիմին, մյուս կողմից՝ կորցնելով իրավիճակին տիրապետելու կարողությունն ու ռեսուրսները։ Թերևս դա էր պատճառը, որ պետությունը չէր կարողանում պատշաճ կատարել իր վերահսկողական ֆունկցիաներն ու օպերատիվ վերացնել հրդեհածին իրավիճակները։

Հիմա Հայաստանում գոյություն ունի ինստիտուցիոնալ վակուում, երբ հին համակարգը հեռացվել է, իսկ նորը դեռ չի ձևավորվել։ Սա թերևս ամբողջացնում է այն համատեքստը, որտեղ մոլեգնում են հրդեհները, այլ խոսքով՝ բացահայտվում է դրանք կանխելու կամ դրանց հետևանքները չեզոքացնելու հարցում պետական ջանքերի անարդյունավետությունը։

Մյուս կողմից՝ տարիներ շարունակ իշխանության գրեթե բոլոր օղակները թաթախված են եղել կոռուպցիայի մեջ, ինչի հետևանքով պետությունը պատշաճ վերհսկողություն չի իրականացրել՝ բացառելու համար նման միջադեպերի, այսպես կոչված, տեխնածին պատճառները։ Հեղափոխությունից հետո փոխվել է իշխանության միայն վերնաշենքը, իսկ միջին և ստորին օղակներն ապրում են նախկին իներցիայով։

Խնդիրն, իհարկե, ունի նաև այլ ասպեկտներ։

Հայաստանի հատկապես խոշոր բիզնեսը տարիներ շարունակ մտածել է միայն հարստանալու, մեծ փողեր դիզելու մասին՝ անտեսելով սոցիալական պատասխանատվության ինստիտուտը, իրեն պատկանող տարածքներում անվտանգության տարրական կանոնները, այնտեղ աշխատող մարդկանց աշխատանքային պայմանները։

Այս ամենի հետևանքով՝ մեզանում հրդեհները դարձել են սովորական երևույթ։ Երեկ, բարեբախտաբար, հաջողվեց խուսափել մարդկային զոհերից։ Եթե հետևություններ չարվեն, հաջորդ անգամ հետևանքները կարող են ավելի ցավալի լինել։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում