Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Այս տարի փող կստանանք, իսկ հաջորդ տարի՞․ հայ-ամերիկյան հարաբերությունների մշուշը

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել ֆինանսավորումը 2019 թ. արտաքին օգնության ծրագրերի վերաբերյալ, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը:

Թրամփի վարչակազմը հետ է կանգնել արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից, ինչը ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում: Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019 թվականի համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:

Ինչ վերաբերվում է 2020 թվականի ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:

Սպիտակ տունը հետ է կանգնել արտաքին օժանդակության միջոցների սառեցան և կրճատման գաղափարից այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մի շարք բարձրաստիճան օրենսդիրներ դեմ են այս գաղափարին: Կոնգրեսի հաստատված միջոցների կրճատմանն ընդդիմացան ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական օրենսդիրները:

Միևնույն ժամանակ վարչակազմն իր դժգոհություն է հայտնել ԱՄՆ կոնգրեսականների դիրքրորոշման կապակցությամբ: Սպիտակ տունը հայտարարել է, որ ակնհայտ է, որ շատ կոնգրեսականներ չեն աջակցում միջոցների անիմաստ վատնման դադարեցման ջանքերին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին հայտարարել է, որ այդ օժանդակության դադարեցումը կխախտեր կողմերի միջև վստահությունը բյուջեի հաստատման գործընթացի շուրջ:

Վաշինգտոնից ստացված լուրն, իհարկե, դրական է, սակայն դրանից ոգևորվելու պատճառ առանձնապես չունենք, մանավանդ Թրամփի վարչակազմը հետ է կանգնել արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից՝ ոչ թե արտաքին ազդակների, այլ՝ ամերիկյան ներքաղաքական օրակագի թելադրանքով։ Սա ամենևին չի նշանակում, որ Թրամփը վերանայել է իր քաղաքականությունը, առավել ևս չունենք վստահություն, որ 2020թ-ին Հայաստանի հատկացումները չեն կրճատվելու, կամ, որ ֆինանսավորվելու է Արցախի ականազերծման ծրագիրը։ Առայժմ չկան ազդականեր, որոնք հիմքեր կտան ենթադրելու, որ հայ-ամերիկյան օրակարգն աշխուժանալու միտումներ ունի։ Պետք չէ անգամ ոգևորվել Նիկոլ Փաշինյանի առաջիկա ամերիկյան այցից, որովհետև դրանում երկկողմ բաղադրիչը գրեթե բացակայում է։ Հայաստանի վարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասմաբլեայի նստաշրջանին ու հանդիպում է  ունենալու հայ համայնքի հետ։ Հայկական կողմն արդեն չի էլ թաքցնում, որ առայժմ չկան շոշափելի հաջողություններ Փաշինյան-Թրամփ հանդիպման կայացման ուղղությամբ։ Եթե Փաշինյանը ԱՄՆ է մեկնում՝ առանց Թրամփին հանդիպելու, ապա դա, մեծ հաշվով, հայ-ամերիկյան քաղաքական օրակարգի բացակայության հետևանք է։

Հայաստանում մտայնություն կա, որ Ամուլսարի թեման «սրվեց», որպեսզի Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիվիդենտներ ունենա ամերիկյան այցից առաջ։ Սա, մեծ հաշվով, պարզունակ դիրքորոշում է՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում ԱՄՆ բոլոր դեսպաններն, ըստ էության, կարևորել են Ամուլսարի հանքի շահագործումը։ Այս նախագիծը՝ ինչքան էլ այն կարևոր լինի Վաշինգտոնի համար, չի կարող լրացնել հայ-ամերիկյան հարաբերություննների վակուումը։ Ավելին՝ եթե Ամուլսարով ենք պայմանավորում հայ-ամերիկյան հարաբերություններն, ապա դրանց նշաձողն իջեցնում ենք չափազանց ցածր մակարադակի վրա։ Ամուլսարն, ըստ էության, նախկին համակարգի հետ ձեռք բերված կոռուսպցիոն ստվերային պայմանավորվածությունների պրոդուկտ է ու գլոբալ իմաստով չի կարող նպաստել ռազմավարական գործընկերության կայացմանը։

Բացի այդ՝ Ամուլսարը չի կարող «ծածկել» Հայաստանի իշխանության սիրիական «առաքելությունը» կամ արկածախնդրությունը։ Նույնիսկ ամերիկյան փորձագետները չեն թաքցնում, որ Սիրիայում ռուսական մանդատով հայաստանցի սակրավորների առաքելությունը Վաշինգտոնը համարում է քայլ, որն ուղղված է իր անվտանգության, շահերի դեմ։

Հեղափոխության փաստն ինքնին չէր կարող նպաստել հայ-ամերիկյան հարաբերություննների զարգացմանը, մանավանդ, որ հեղափոխության արդյունքներն արտաքին քաղաքականության մեջ կապիտալիզացված չեն, ու հետհեղափոխական Հայաստանը վարում է միավեկտոր ու անդեմ քաղաքականություն, ինը բնորոշ էր նախկին համակարգին։ Քանի չեղարկված չէ ռուսական վասալության ռեժիմը, անկարելի է ակնկալել բազմավեկտոր արտաքին քաղաքականության իրականացում, հետևաբար՝ անտեղի է խոսել հայ-ամերիկյան արդյունավետ հարաբերությունների մասին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում