Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Խնդիրը վարչապետի քաղաքական հայացքն է

Մի հետաքրքիր օրինաչափություն կա։ Չգիտես ինչու, զարգացման տեսանկյունից հապաղած երկրները մշտապես պետք է ընտրություն կատարեն չարի և չարյաց փոքրագույնի միջև։ Սա արդեն ոչ միայն օրինաչափություն է, այլ նաև խիստ անհրաժեշտ նորաձևություն։

Կարծես թե Արևելյան Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի երկրները դատապարտված են մշտապես դոփել այս հավերժական շրջապտույտում։

Բայց սա դեռ ամենը չէ. որպես կանոն, գրեթե բոլոր հապաղած հանրույթներում ի հայտ է գալիս համակարգային կոմֆորմիստների կաստա, որի քաղաքական հայացքը չարից ու չարյաց փոքրագույնից այն կողմ ոչինչ չի տեսնում։ Չհասկանալով, որ առաջարկվող ընտրությունն իրականում թակարդ է, կաստայի ներկայացուցիչները պետական համակարգերը ներքաշում են խոր ճգնաժամի մեջ՝ հռչակվելով որպես ռեֆորմատորներ, ցավոտ ռեֆորմներ իրականացնողներ, պետական մտածողություն դրսևորողներ և այսպես շարունակ։ Ի դեպ, ցավոտ ռեֆորմ իրականացնելը ներկայումս շատ նորաձև է, կարծես թե քաղաքական գործիչները երազում են համանման մեթոդներով հանրույթներին շոկի ենթարկել, իսկ հետո գլուխ գովել, իբր թե իրենք ցավոտ որոշումներ են կայացրել։

Իհարկե չեմ կարող հերքել. իսկապես երբեմն ցավոտ ռեֆորմներ իրականացնելու, չարի և չարյաց փոքրագույնի միջև ընտրություն իրականացնելու բնական անհրաժեշտություններ են առաջանում։ Բայց չի կարելի բնական անհրաժեշտությունը փոխակերպել մառազմի ու սեփական անկարողության հետևանքով համակարգը ներսից պայթեցնել՝ անունը դնելով ցավոտ ռեֆորմ։ Ճշմարիտ եմ ասում ձեզ՝ առավել հաճախ չարի ու չարյաց փոքրագույնի միջև ընտրություն կատարելու փոխարեն ընդամենը անհրաժեշտ է չարն ու դրա փոքրագույնը մի կողմ շպրտել և տեսնել այն, ինչը թաքնված էր արհեստական պատնեշների ետևում։

Հիմա գրեթե նույն իրավիճակում հայտնվել է Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, որի առջև խնդիր են դրել ընտրություն կատարել չարի ու չարյաց փոքրագույնի միջև՝ թույլ տա՞լ Ամուլսարի հանքի շահագործումը, թե՞ ոչ։ Խնդիրը վարչապետի ու նրա թիմի քաղաքական հայացքն է, ի՞նչ պատկեր են նրանք տեսնում՝ ամբողջակա՞ն խճանկարը, թե՞ դրա առանձին ու փոքրիկ հատվածները։

Եթե հայացքը հատվածային է, ապա Ամուլսարն անշուշտ շահագործվելու է՝ կանաչ լույս վառելով հանքերի էլ ավելի բազմացման համար։ Իսկ եթե վարչապետը տեսնում է ամբողջ խճանկարը, ապա նա առնվազն պետք է արձանագրի հետևյալը. հանքարդյունաբերությունը Հայաստանում հեռանկար չունեցող ոլորտ է, և կառավարությունը չի կարող շարժվել Հայաստանը մեծ հանքի վերածելու ճանապարհով։ Այլ խոսքով՝ թույլ չտալ, որ տնտեսությունը շարունակի կառչած մնալ հանքարդյունաբերությունից, քանի որ Հայաստանը հանքային ասեղի վրա նստելու ռեսուրսներ չունի։

Իրականում ցավոտ ռեֆորմը հենց սա է, այլ ոչ թե ինչ-որ հանքի շահագործում թույլ տալ-չտալը։ Հայաստանը չպետք է գլորվի երրորդ աշխարհի այն հետամնաց երկրների շարքը, որոնց գործունեության միակ կերպը բութ գործիքի կարգավիճակով հումք արտահանելն ու հումք ներկրելն է։ Սա առաջին հերթին ինքնիշխանության հարց է։ Մի՞թե սա ցավոտ փոփոխություն չէ։ Հանքարդյունաբերության տեսակարար կշռի աստիճանական նվազեցումը հանգեցնելու է լրջագույն փոփոխությունների, փոխվելու է տնտեսության ողջ բովանդակությունը, իսկ սա էլ իր հերթին պատճառ է դառնալու ծանր տեղաշարժերի ու անհանգիստ շարժումների։

Ասվածի համատեքստում պետք է ինքներս մեզ հարց տանք՝ արդյոք պատրա՞ստ ենք այս լրջագույն մարտահրավերին, թե՞ գործ ունենք անկարող և պարզունակ հանրույթի հետ, որն ի զորու չէ ինքն իր առջև մարտահրավեր դնել ու պատասխանել դրան։ Սա է իրական ընտրությունը, այլ ոչ թե չարի ու դրա փոքրագույնի մասին առասպելը, որի միջոցով անընդհատ վախեցնում ենք ժողովրդին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում