Հյուսիսային Կորեան հերթական անգամ հրթիռ է արձակել։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի կառավարությունը։
«Տարածքային ջրերին, ինչպես նաև մեր երկրի բացառիկ տնտեսական գոտուն հրթիռները չեն հասել»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ տվյալ պահին Ճապոնիայի իշխանությունները զբաղված են հրթիռ արձակելու հետ կապված տեղեկության հավաքագրմամբ։
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հրթիռները բալիստիկ են եղել։ Արձակումը Ճապոնային համար վնասակար չի եղել։