Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

«Լիվերպուլ»-«Արսենալ»․ Ինչ է որոշել Էմերին Մխիթարյանի մասով

Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի կենտրոնական խաղում այսօր «Լիվերպուլը» կհյուրընկալի «Արսենալին»: 2-րդ տուրից հետո այս թիմերը 6-ական միավորով կիսում են առաջին հորիզոնականը: Լոնդոնյան ակումբն առաջին տուրում հյուրընկալվելիս 1:0 հաշվով առավելության էր հասել «Նյուքասլի» նկատմամբ, իսկ երկրորդ տուրում սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Բարնլիին»: «Լիվերպուլը» նախ 4:1 հաշվով հաղթել էր «Նորվիչին», այնուհետև 2:1 հաշվով առավելության է հասել «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Բուքմեյքերները այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում «Լիվերպուլին» վերջինիս հաղթանակի համար սահմանելով 1․53 գործակից: Ոչ-ոքի գնահատված է 4․8, իսկ «Արսենալի» հաղթանակը՝ 6․4 գործակցով:

Նախորդ մրցաշրջանի համեմատ լոնդոնյան ակումբում նկատելի են որոշակի փոփոխություններ, որոնք, ըստ կանխատեսումների, կարող են բեկումնային դառնալ: Ամրացնելով պաշտպանությունը՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին թարմություն է հաղորդել առջևի գծին՝ խաղային այս օղակում հնարավորություն տալով երիտասարդ խաղացողներ Նելսոնին և Ուիլոքին, ինչպես նաև թիմի նորեկ Պեպեին: Վերջինս փորխարինման դուրս գալով «Բարնլիի» հետ հանդիպման երկրորդ կեսում լավ տպավորություն էր թողել և լուրջ հավակնություններ ունի հիմնական կազմի խաղացող դառնալու: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Նյուքասլի» հետ խաղում «Արսենալի» մեկնարկային կազմում էր, սակայն ցուցադրելով ոչ այնքան վստահ խաղ արժանացել էր ամենացածր գնահատականի: Արդեն իսկ նշել էինք, որ մրցաշրջանի մեկնարկին Մխիթարյանը պետք է բարելավի խաղը, քանզի թիմում մեծացել է մրցակցությունը, և մի քանի ոչ այնքան հաջող հանդիպումների պարագայում հայ ֆուտբոլիստը կարող է կորցնել տեղը մեկնարկային կազմում: Առաջին տուրում Մխիթարյանին փոխարինած Մարտինելլին 18 տարեկան է և, մասնագետների կարծիքով, կարող է եղանակ ստեղծել «Արսենալում»: Պրեմիեր լիգայի մեկնարկից առաջ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նրան հաճախ է հնարավորություն տվել դրսևորվելու, և նա կարծես արժանացել է իսպանացի մասնագետի վստահությանը:

Կարճ ասած՝ այսօր «Արսենալում» կան 3-4 երիտասարդ կադրեր, որոնք հիմնական կազմի համար պայքարում լուրջ մրցակից են թե՛ Մխիթարյանի, թե՛ մյուս փորձառու ֆուտբոլիստների համար: Հիշեցնենք, որ երկրորդ տուրում Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և խաղաժամանակ չէր ստացել: Վերջին օրերին անգլիական մամուլը գրում է, որ Էմերին «Բարնլիի» հետ խաղից հետո կողմնորոշվել է հիմնական կազմի ձևավորման հարցում, որտեղ առանձնակի դեր ունեն երիտասարդ կադրերը: Ըստ ԶԼՄ-ների Մխիթարյանը տեղ չունի ներկայիս «Արսենալի» հիմնական կազմում: Ըստ բրիտանացի վերլուծաբանների հայ ֆուտբոլիստն այսօր էլ չի լինի «Արսենալի» մեկնարկային կազմում: Կանխատեսումների համաձայն «Արսենալն» այսօր կխաղա 4-2-3-1 դասավորությամբ:

Դարպասը կպաշտպանին Լենոն, իսկ պաշտպանության կենտրոնում կխաղան Դավիդ Լյուիսն, ու Սոկրատիսը: Պաշտպանության աջ եզրում կլինի Մայթլենդ-Նայլսը, իսկ ձախ եզրում՝Մոնրեալը: Հենակետային գոտում Ջակայի կողքին կլինի Սեբալիոսը: Ենթահարձակվողի դիրքում հավանաբար կտեսնենք Օզիլին, իսկ կիսապաշտապանության աջ եզրում Պեպեին: Օբամեյանգը կխաղա ձախ եզրում, իսկ հարձակման կրակագծում՝ Լակազետը:

Շատերի կարծիքով այս պահին սա «Արսենալի» ամենաօպտիմալ կազմն է: Ամեն դեպքում չի կարելի բացառել, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն այսօր խաղաժամանակ կստանա: Մխիթարյանին անհրաժեշտ է օգտագործել իր հնարավորությունը ապացուցելու համար, որ թիմի առանցքային խաղացողներից է: «Լիվերպուլ»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 20:30-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում