Նյու Յորքում դժբախտ պատահարի հետևանքով տղամարդ է զոհվել․ վերելակն ընկել է տղամարդու վրա, հաղորդում է ABC News-ը։
Վաղ առավոտյան 30-ամյա Սեմուել Չարլզ Վայսբրենը վերելակից դուրս գալիս է եղել, երբ երկու անձ այն արդեն լքել են։ Երբ դռները փակվել են, վերելակն անսպասելիորեն ներքև է ընկել։ Տղամարդը սեղմվել է վերելակի և հանքահորի միջև։ Նա տեղում մահացել է։
Վերելակում ևս երեք մարդ է մնացել, նրանց դուրս են բերել ոստիկանները։