ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը չի կարծում, թե Ամուլսարի հարցը պառակտել է խմբակցությունը. «Վստահ եմ, որ դա չի բերի պառակտման, դրա նշույլները չեն նկատվում»,-ասաց պատգամավորը: Նա չի կարծում, որ հարցը հասնի հանրաքվեի:
Պատգամավորը նշեց, որ համացանցում ներկայացվածը չի կարելի ասել ժողովրդի ձայնն է, միայն բնապահպանական կարծիքների վրա չես կարող երկրում կարևորագույն որոշում կայացնես: