Mastercard վճարային համակարգը պաշտոնապես տեղեկացրել է, որ տվյալների խոշոր արտահոսք է տեղի ունեցել, որն առնչվել է գերմանացիներին ու բելգիացիներին, հաղորդում է Bloomberg-ը։
Տեղեկության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 19-ին։ ԶԼՄ-ներում լուրեր են հայտնվել, որ տուժածների թիվը շուրջ 90 հազար է։
Ընկերությունում հավաստել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլերը՝ ջնջելով համացանցում հայտնված բոլոր անձնական տվյալները։