Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փաշինյանն ու Ջերմուկն իրար չհասկացան․ ճգնաժամը շարունակվում է

«Այսօր Ամուլսարի տարածաշրջան կատարած այցի՝ ինձ համար ամենակարևորն հետևությունն այն է, որ մարդիկ գիտեն և վստահ են, որ ես ոչ մի միլիմետր չեմ շեղվի ճշմարտությունից ու Հայաստանի հավասարակշռված շահից: Շնորհակալ եմ այդ վստահության համար»,- ֆեյսբուքյան իր էջում Ջերմուկ կատարած երեկվա այցն այսպես է ամփոփել Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը միանգամայն անկեղծ է՝ մարդիկ իսկապես չեն կասկածում նրա անկեղծությանը, մյուս կողմից՝ դա թերևս նրա երեկվա այցի միակ առարկայական արդյունքն է։

Անշուշտ, Փաշինյանի այցը Ջերմուկ անհրաժեշտություն էր, սակայն, ըստ ամենայնի, մի փոքր ուշացած․ կողմերն, ըստ էության, ունեն իրենց հստակ դիրքորոշումները ու երեկ չփոխեցին դրանք, այլ խոսքով՝ բովանդակային հարթության վրա, վարչապետն ու ջերմուկցիներն իրար չհասկացան, ինչը միանգամայն օրինաչափ է նույնիսկ ժողովրդավարական երկրների համար։ Կառավարությունների համար միշտ առաջնահերթ է լինում տնտեսական քաղաքականությունը, բանապահպաններն, իրենց հերթին, մաքսիմալիստական օրակարգով ներկայացնում են իրենց ասելիքը։ Կարևորն այն է, որ կողմերը կարողանան կոմպրոմիսի գալ։ Այ սա է, որ առայժմ տեսանելի չէ Ամուլսարի հարցում։ Կառավարությունը մտադիր է շահագորել Ամուլսարի հանքը, իսկ բնապահապաններն ասում են՝ սարը հանք չի դառնալու և վերջ։ «Նոր ՇՄԱԳ»-ը, «էլարդի» փորձագիտական խմբի հետ կայանլիք սկայփ-կոնֆերանսն ընդամենը ժամանակ շահելու փորձեր են, որոնց իմաստը, սակայն, անհասկանալի է, որովհետև կառավարությունն ու բնապահպանները, մեծ հաշվով, մնալու են իրենց դիրքերում ու անկեղծ՝ երկու կողմերի մոտ էլ բացակայում են կրեատիվ մոտեցումները։

Նիկոլ Փաշինյանի երեկվա այցի աշխարհագրությունն ակնհայտորեն PR-ի բաղադրիչներ ուներ, ինչը, սակայն, այնքան էլ արդյունավետ չէր։ Օրինակ՝ ի՞նչ իմաստ ուներ «ընդդիմադիր» Գնդեվազ չայցելելը, դրա փոխարեն՝ Սարավանում և Գորայքում «Լիդիանին» գովազդելը, եթե ի սկզբանե պարզ էր, որ այս երկու համայնքերը կողմ են հանքի շահագործմանը։ Կարծում եմ՝ վարչապետը պետք է ավելի արդյունավետ օգտագործեր իր սուղ ժամանակն ու առավելապես շփվեր այն մարդկանց հետ, ովքեր ընդդիմանում են հանքի շահագործմանը։ Ի վերջո, կառավարությունը հենց այս մարդկանց համոզելու խնդիր ունի։

Ջերմուկի երեկվա մինի հանրահավաքը ցույց տվեց, որ միայն Նիկոլ Փաշինյանի խարիզման ու խոսքն այլևս համոզիչ չեն հասարակության համար։ Այսօր մարդիկ դեռ բացականչություններով են ընդդիմանում վարչապետին, վաղը նրան կարող են սուլել, երբ վարկանիշային անկումն ավելի տեսանելի լինի։ Սա նույնպես ժողովրդավարական երկրներին բնորոշ հանգամանք է, ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանին չի հաջողվել ստեղծել արդյունավետ համակարգ, ինչի հետևանքով բացառապես մեկ մարդու խարիզմայի վրա կառուցված իշխանությունը շուտով կարող է հայտնվել ճգնաժամի մեջ։

Եվ վերջապես՝ ավելի գլոբալ մի դիտարկում։

Չնայած հրապարակային հավաստիացումներին՝ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունը չի հրաժարվում հանքարդյունաբերությունից։

Օրերս, Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել քրեական հեղինակություն Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու` Դավիթ Սեդրակյանի հիմնադրած ընկերության նախագծին, որը երկրաբանական ուսումնասիրություն է իրականացնելու Սյունիքի մարզի Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակումում: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հաստատել է եզրակացությունը:

Մեկ այլ զավեշտալի լուր՝ Վայոց ձորի մարզպետարանը հուլիսի 29-ին դիմել է վարչական դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Այս ցանկը կարող ենք շարունակել, սակայն ակնհայտ է, որ կառավարությունը չունի տնտեսության զարգացման հեռանկարային մոտեցումներ, տեսլական ու իներցիայով շարունակվում է անցած երկու տասնամյակների անհեռանկար քաղաքականությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում