Ֆինլանդիայում մարդու քրտինքի բույրով օծանելիք են ստեղծել, հաղորդում է Flash Nord-ը։
Նշվում է, որ բույրը ներկայացրել է Mirum Helsinki գործակալությունը։ Ավանդական տարրերից բացի, բաղադրությունում ներառվել է նաև բոլոր աշխատակիցների քրտինքը։
Գլխավոր փորձագետ Լիլի Էրմեզեյը նշել է, որ այդպիսի օծանելիքը ստեղծագործական կրքի մարմնավորումն է, ինչպես նար ստեղծագործության ժամանակ հաճախակի դարձող սրտի բաբախյունը։