Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել G7 գագաթնաժողովից հետո բարեփոխել համաշխարհային հարաբերությունների համակարգը։ Այս մասին հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները։
Քաղաքական գործչի խոսքով՝ հարկավոր է վերանայել գործող միջազգային համակարգը։ Նա ընդգծել է, որ այսօրվա մոդելը «ժանգոտել է», ինչը կապված է ժողովրդավարության դեգրադացման հետ։
«Ինչպես նաև այն պատճառով, որ կապիտալիզմը դեգրադացվել է և խելագարվել, քանի որ մենք ինքերս ենք ծնում բարոյականության այն դրսևորումները, որոնք ի վիճակի չենք կարգավորել»,-հայտարարել է Մակրոնը։
Նա հավելել է, որ փոփոխություններին պետք է մասնակցեն նաև միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև ձեռնաքրկություններն ու ընկերությունները։