Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքի մերձակայքում ավտովթար է տեղի ունեցել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են զոհվել։ Բախվել են Nissan Qashqai և Opel Zafira մինիվենը։
Վթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի վարորդը։ Վերջինը 65 տարեկան էր։ Զոհվել են նաև Opel ավտոմեքենայի 3 ուղևորները՝ ՀՀ քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները։
Opel մինվեի ՀՀ քաղաքացի 9-ամյա ուղևորուհին Արմավիր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել։