Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Այսու, կարող ենք արձանագրել, որ հեղափոխական իշխանությունը չի հրաժարվում հանքարդյունաբերությունից. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Օրերս, մինչ մենք դեռ այսքան բուռն չէինք քննարկում ՝ Ամուլսարը հանք կդառնա, թե կմնա սար, հայտնի դարձավ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել քրեական հեղինակություն Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդու` Դավիթ Սեդրակյանի հիմնադրած ընկերության նախագծին, որը երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու Սյունիքի մարզի Նռնաձորի պղինձ-ոսկեբեր հանքերևակումում: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հաստատել է եզրակացությունը:

Մեկ այլ զավեշտալի լուր՝ Վայոց ձորի մարզպետարանը հուլիսի 29-ին դիմել է վարչական դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Հայտնի է, որ չնայած պոչամբարի վնասված պատվարի մասին բազմաթիվ ահազանգերին հուլիսի 1-ից վերսկսել է գործել Թեղուտի հանքավայրը։

Իշխանությունը ինտենսիվ կերպով ջանում է վերաբացել Ալավերդու պղձաձուլարանը։

Սյունեցիները չեն հասցնում ուշքի գալ տարածաշրջանի էկոլոգիական աղետից, իսկ Քաջարանի կոմբինատը աշխարհի խոշորագույն պոչամբարերից մեկի՝ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման մասին է մտածում։ Քննարկվում է ընդհուպ երկրորդ պոչամբարի կառուցման հնարավորությունը։

Ամուլսարի վերաբերյալ թերի, կեղծ և հնարավոր կոռուպցիոն բազմաթիվ ապացույցների առկայության պայմաններում հօգուտ Լիդիանի Հայաստանի կառավարության տրամադրվածությունը լուրջ անհանգստանալու առիթ է։

Այսու, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի հեղափոխական իշխանությունը չի հրաժարվում հանքարդյունաբերությունից։

Սա ցույց է տալիս Հայաստանի ոչ միայն տնտեսության, այլև տնտեսության զարգացման համար պատասխանատու անձանց մտքի թշվառությունը: Տնտեսության թշվառությունն ընդամենը այդ մտքի թշվառության հետևանքն է: Դիվերսիֆիկացիայի, նորարարության, ինովացիաների, տեխնոպարկերի և այլ երևույթների մասին տերմինաբանական անգիրները, որ պարբերաբար արտասանում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, իրական կյանքում վերածվում են պարզ առուծախի:

Ցավալիորեն, ահա այն, ինչը Հայաստանում համարվում է մտքի արգասիք հանդիսացող տնտեսական նոր քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում