Երկու հարյուր կին դիմումներ են ներկայացրել Արաբական Միացյալ Էմիրությունների չորրորդ գումարման Դաշնային ազգային խորհրդի պատգամավորների ընտրություններին մասնակցելու համար, հաղորդում է WAM գործակալությունը:
Ինչպես նշվում է, ընտրություններին մասնակցության հայտեր են ներկայացրել, ընդհանուր առմամբ, ԱՄԷ-ի 555 քաղաքացիներ:
ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիից ստացվել է 155 հայտ, մինչդեռ Դուբայից միայն 98 մարդ է ցանկացել մասնակցել ընտրություններին:
Հաջորդը Շարժան է (127), Ռաս էլ-Խայման (65), առաջատարների հնգյակը փակում է Էլ Ֆուջայրան (55):
Թեկնածուների վերջնական ցուցակները կհրապարակվեն սեպտեմբերի 3-ին: