ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքի ոստիկանության բաժանմունքի Facebook-ի էջում զվարճալի տեսանյութ է հրապարակվել:
Հոլովակում Մաքգինտի ազգանունով սպան, արձագանքելով ազդանշանին, որ տեղի այգում փորձանքի մեջ հայտնված սկունս կա, «հերոսաբար» փորձում է ազատել կենդանուն, որի գլուխը մնացել էր պլաստիկ բաժակի մեջ: Ընդ որում, նա փորձում է շատ զգույշ լինել, բայց դա չի օգնում:
«Այն ժամանակ, երբ մենք ուրախ ենք տեղեկացնել, որ սկունսն ազատվել է և անվնաս է, սպա Մաքգինտիի բարի մտադրությունները հանգեցրել են գարշահոտ պատժի (և բազմակի ցնցուղ ընդունելու)»,- ասված է հումորային տեսանյութն ուղեկցող հաղորդագրության մեջ:
Անշնորհակալ սկունսը հասցրել էր ոստիկանին ցողել գարշահոտ հեղուկով, ինչպես սովորաբար անում է ինքնապաշտպանության ժամանակ: Տեխնիկական անձնակազմը ստիպված է եղել գարշահոտությունը վերացնել նաև Մաքգինտիի ոստիկանական մեքենայից:
https://www.facebook.com/CambridgePolice/videos/502065643930497/