Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

Պետք չէ ֆետիշացնել․ հանքերը պետք է դարձնել մաքսիմալ անվտանգ․ Արսեն Թորոսյան

Արդյո՞ք առողջապահության նախարարությունում քննարկում է տեղի ունեցել Ամուլսարի հանքի շահագործման դեպքում հնարավոր ռիսկերի առնչությամբ,  գիտականորեն ապացուցվա՞ծ է հանքարդյունաբերության և քաղցկեղի միջև կապը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնալով այս հարցերին նշեց. «Հանքարդյուանբերությունը մի ոլորտ է, որի որոշ կոմպոնենտներ կարող են ազդել մարդու առողջության վրա: Գիտականորեն ապացուցված է բազմաթիվ քաղցկեղածին գործոնների կապը քաղցկեղի հետ, նորմայից ավելի դոզաների դեպքում կարող է առաջանալ այս կամ այն օրգանի քաղցկեղ:

Հայաստանում կա քաղցկեղի ռեգիստր, որը կիսատ է աշխատում, գտնվում է երկու կենտրոններում, որոնք կմիավորվեն մեկ ռեգիստրում մեր հակաքաղցկեղային ծրագրի շրջանակում: Մենք ունենք վիճակագրություն, բայց չունենք ուղիղ կապ հանքարդյունաբերության և քաղցկեղի առաջացման միջև: Օրինակ՝ Սյունիքի մարզը համարվում է մեր ամենամեծ հանքարդյունաբերական գոտին, բայց Սյունիքի մարզը չունի քաղցկեղով հիվանդացության և մահացության ամենամեծ ցուցանիշները»:

Նախարարը նաև ընդգծեց, որ հանքարդյունաբերությունը պետք է պահել կառավարելի վիճակում, և ցանկացած հանք պետք է պետության կողմից ստանա իր գնահատկանը: Նա նաև հավելեց, որ թեև հանքերը հանրային բարիք չեն, բայց երկրագունդը չի կարող ապրել առանց օգտակար հանածոների. «Մենք, որպես պետություն, պետք է առավելագույնս օգտակար հանածոների հանման պրոցեսը դարձնենք անվտանգ և ինչքան հնարավոր է զերծ մնանք դրանցից: Բայց եթե երկրագնդի բոլոր երկրները նման կերպ վարվեն, կունենանք, ասենք, երկաթի դեֆիցիտ…»:

Արսեն Թորոսյանի հավաստմամբ՝ ըստ վիճակագրության՝ ծխելը երկրագնդի վրա տարեկան խլում է 7 միլիոն մարդու կյանք, իսկ աղտոտված օդը՝ 8 միլիոն մարդու. «Պետք է պայքարել բոլոր վնասակար գործոնների դեմ, օրինակ՝ Հայաստանում աղը ավելի շատ մարդու կյանք է խլում, քան ծխախոտը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում