Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Առաջին անգամ ՏԻՄ ընտրություններին մեծ ուշադրություն է դարձվում․ Ստեփանակերտը ողջունում է ՀՀ կառավարության քայլը

Կառավարությունը «Իրազեկ քաղաքացիների միավորում» և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպություններին հատկացվեց 33 միլիոն 680 հազար դրամ սեպտեմբերի 8-ին Արցախում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը և անձամբ ինքը ՀՀ-ն պետք է հավելյալ երաշխիքների ստեղծմանը աջակցի, որպեսզի երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Պաշտոնական Արցախը ողջունում է քայլը։

«Առհասարակ, Արցախում ընտրությունները միշտ անցել են բաց և թափանցիկ, և մենք միշտ շահագրգիռ ենք եղել, որ դիտորդներ գան և դիտորդական առաքելություն իրականացնեն։ Սա համարում ենք շատ կարևոր՝ Արցախը արտաքին աշխարհին ճանաչելի դարձնելու տեսակետից, որ տեսնեն՝ ժողովրդավար երկիր ենք, ինչու չէ նաև փորձի փոխանակումը կարևոր ենք համարում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, թե այս գումարի հատկացումը անհասկանալի է և Փաշինյան-Արցախ բախման օրակարգի սպասարկում է, քան թափանցիկ ընտրությունների ապահովման հայտ, Դավիթ Բաբայանը նշեց․ «Ավելի ճիշտ կլինի՝ Հայաստանի կառավարությունից ճշտել նպատակահարմարությունը, բայց, կրկնում եմ, մենք շահագրգռված ենք, որպեսզի տարբեր դիտորդական առաքելություններ գան Արցախ»։

Բաբայանը նշեց, որ օգոստոսի 15-ից մեկնարկած քարոզարշավը բավականին ակտիվ է ընթանում, ավելի քան 220 համայնքում ընտրություններ են լինելու, հատկապես ակտիվ է Ստեփանակերտը։

«Մինչ այս պահը սև փիառ չի եղել, ակտիվ, բայց փոխադարձ հարգանքի մթնոլորտ է»,- ասաց Դավիթ Բաբայանը։ Վերջինս նշեց, որ նախագահական և խորհրդարանական ընտրություններին ավելի մեծ քանակությամբ դիտորդներ կլինեն, և առաջին անգամ է, որ ՏԻՄ ընտրություններին այսքան մեծ ուշադրություն է դարձվում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում