Ըստ Agence France-Presse-ի՝ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է, որ Կիպրոսի ափամերձ շրջաններում գազի հանքերի հետախուզումը կշարունակվի՝ չնայած ԵՄ-ի կողմից Անկարայի դեմ կիրառվող պատժամիջոցներին:
«Եվրամիությունը, որը հայտարարեց, այսպես կոչված, սահմանափակող միջոցների ընդունման մասին, վնասում է ոչ թե մեզ, այլ իրեն:
Մենք կշարունակենք հետախուզումը, և դա արվելու է անփոփոխ վճռականությամբ», – ասել է Էրդողանը: