Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից Մեղրասար կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։
«ԱԻՆ և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետերի հետ այս պահին դեպքի վայրում եմ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։
Փրկարարներն ամեն ինչ անում են, որպեսզի հրդեհը դեպի Խոսրովի արգելոց չտարածվի»,- գրել է մարզպետը:
https://www.facebook.com/SargsianGarik/posts/504665700299840