Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Սպասվում է հանդիպում և, թերևս, գրոհի ալիք Հայաստանի ուղղությամբ

ԵԱՀԿ մամուլի ծառայությունն ադրբեջանական լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ մոտ ժամանակներս սպասվող հանդիպման մասին: Իհարկե, այլ մանրամասներ հայտնի չեն, ու ԵԱՀԿ-ն հայտնել է, որ հանդիպման օրի և վայրի մասին տեղեկացնում են հանդիպումից մի քանի օր առաջ: Այս նորությունն իր մեջ ինքնին որևէ ինտրիգ չի պարունակում, քանի որ հունիսին Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպումից հետո հայտնի էր թե՛ նոր հանդիպման պատրաստակամության, թե՛ նաև դրա անցկացման հավանական ժամանակահատվածի մասին՝ սեպտեմբերի վերջ, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակ, Նյու Յորք:

Այս իմաստով, մոտակա հանդիպման մասին տարածված տեղեկությունն ինքնին, մեծ հաշվով, անսպասելի կամ նորություն չէ: Առավել կարևոր է հարցը, թե ինչ բովանդակություն է պարունակելու հնարավոր հանդիպումը օգոստոսի 5-ին Ստեփանակերտում Հայաստանի առաջնորդի ունեցած պատմական ելույթից հետո, որը առաջացրել էր Բաքվի դժգոհությունը: Այն, որ Բաքուն դժգոհելու էր այդ ելույթից, կասկած չկար: Հարցն այն է, թե ելույթը ինչ արձագանք է առաջացրել միջազգային շրջանակում և համանախագահների մոտ:

Ահա այստեղ է առաջիկայում սպասվելիք հանդիպման գլխավոր ինտրիգը՝ համանախագահների պահվածքը Բաքվի դժգոհության հանդեպ, որովհետև մինչ այժմ եռանախագահները որևէ կերպ չեն արձագանքել Ստեփանակերտի ելույթին: Ու թեև չկա թե՛ բացասական, թե՛ դրական արձագանք, այդուհանդերձ, դիվանագիտական-քաղաքական պրակտիկայի տողատակերում այդ հանգամանքը՝ լռությունը, ինքնին դրական երանգ է պարունակում: Խնդիրն այստեղ, իհարկե, զուտ արձագանքը չէ, կամ արձագանքի այն համատեքստը չէ, թե ինչ հավանության է արժանանում Հայաստանի վարչապետի ելույթը և բարձրաձայնված նոր մոտեցումները, կամ արժանանո՞ւմ է հավանության, թե՞ ոչ: Խնդիրն այն է, թե ինչ աշխատանքային միջավայր է ձևավորել այդ ելույթը Հայաստանի համար:

Ահա այդ իմաստով, Բաքվի դժգոհությունների նկատմամբ համանախագահների, ընդհանուր առմամբ, լուռ դիրքորոշումը վկայում է, որ նրանք առնվազն բաց են Հայաստանի հետ աշխատանքի համար՝ Ստեփանակերտում բարձրաձայնված մոտեցումների առումով: Եվ այստեղ, թերևս, անհրաժեշտ է հիշել, թե այդ ելույթը ինչ արտաքին շրջանակներում առաջացավ այսպես ասած՝ դժգոհ ընդունելության՝ իհարկե Բաքվից բացի: Հայաստանի վարչապետի ելույթը անթաքույց դժգոհության արժանացավ ռուսական որոշակի մեդիա-փորձագիտական շրջանակներում: Դա նշանակում է, որ արտգործնախարարների մոտակա հանդիպմանն ընդառաջ Բաքուն փորձելու է օգտագործել «դաշնակիցներին» Հայաստանի դեմ տեղեկատվա-քարոզչական գրոհ իրականացնելու համար, որը ամենևին պարտադիր չէ, որ ներառի հենց արցախյան գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում